«Կուսակցությունները որևէ երկրի համար, առավել ևս նորանկախ երկրի համար, չպետք է սպառնալիքների, վտանգների աղբյուր լինեն, այլ հակառակը՝ պետք է երաշխավորեն երկրի ժողովրդավարական ընթացքն ու զարգացումը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Վերջինիս խոսքով՝ կուսակցությունները՝ իրենք իրենց ներսում, պետք է ժողովրդավար լինեն՝ ներքին հակակշիռների մեխանիզմներով։
«95 թվականից սկսած ազատ և արդար ընտրությունների հարցը, ընտրությունների օրինականության հարցը, իհարկե, կարևոր, բայց խիստ տեխնիկական հարց է եղել։ Դրանում մենք համոզվեցինք հատկապես 2018 թվականի այս օրը կայացած ընտրություններում։ Հարցերի հարցն այն է, թե ովքեր պետք է իրավունք ստանան մասնակցել ընտրություններին և, հաջողության դեպքում, վճռեն պետության և ազգի ճակատագիրը»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ այս հարցը պետք է դառնար կուսակցությունների մասին օրենքի հիմնական քննարկման առարկա, քանի որ օրենքը պետք է շատ խիստ պահանջներ դնի քաղաքական կուսակցության տակ հանդես եկող և ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ։
«Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ մի խումբ մարդկանց միջոցով իշխանությունը բռնազավթելու համար նախ պետք է բռնազավթել կուսակցության ներսում իշխանությունը։ Այդպիսի բան տեղի ունեցավ 2007 թվականին՝ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, երբ Սերժ Սարգսյանը, բառիս բուն իմաստով, մի քանի շաբաթում զավթեց Հանրապետական կուսակցությունը, իր հավատարիմ օլիգարխների հետ գրավեց այդ կուսակցության ղեկավար մարմինը, այդ կուսակցության համեմատաբար քաղաքաական մասը ոչնչացնելով, առաջին պլան բերեց քրեաօլիգարխիային։ Նման ավտորիտար մոդելով գործող կուսակցությունը իշխանության մաս կազմելուց հետո իր ավտորիտար և ոչ ժողովրդավար կառուցվածքը անպայմանորեն պետք է տարածեր ամբողջ պետության և տնտեսության վրա։ Սա մեր պատմական փորձն է, որի համար մեր հայ ժողովուրդը շատ թանկ գին է վճարել»,- շեշտեց Բաբաջանյանը։
Քրիստինե Հովսեփյան
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…