X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Չավուշօղլու. «ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշումը ոտնձգություն է Թուրքիայի ինքնիշխանության իրավունքի դեմ»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական 24TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին,- տեղեկացնում է ermenihaber-ը։

Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ի Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը միակողմանի է և հավելել, որ այն Թուրքիայի կամ այլ երկրի ինքնիշխանության իրավունքների նկատմամբ ոտնձգություն է:

«ԱՄՆ-ի կողմից պատժամիջոց կիրառելու որոշումը թե՛ իրավականորեն, և թե՛ քաղաքականապես սխալ քայլ է»,-ասել է նա:

Նա թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը թուլացնելու համար պայման է առաջադրել. «Եթե ԱՄՆ-ն արդարացնի Թուրքիայի սպասելիքները, ապա հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։

«Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական  արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս