X
Մենք սոց. ցանցերում

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է մամուլ սպրդած լուրերը

Արամ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միայն երեկոյան է տեղեկացել, որ քաղաքական թիմում եղած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել իրեն նշանակել Լոռու մարզպետ։

Վերջինս հերքում է մամուլում տարածում գտած այն լուրերը, որ այս պաշտոնում նշանակվել է իր մերձավոր շրջապատի և աջակիցների՝ իշխանությանը մատուցած ծառայությունների համար, այն է՝ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների ճնշումը Լոռու մարզում։

Նորանշանակ մարզպետը նկատեց, որ ամեն կերպ փորձում են տպավորություն ստեղծել, որ ամբողջ Լոռու մարզը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Հրաժարական պահանջողները, ըստ Խաչատրյանի, մոտավորապես 10-20 հոգի են, որը պարզ երևում է շրջանառվող տեսանյութերում։ Նաև մարզպետի կարծիքով՝ Երևանի փողոցներում ամեն օր ընթացող «արժանապատվության» երթերին կամ «Էլիտար բունտին» մասնակցում են շուրջ 500 հոգի։

«Շատ մարդիկ կան, որ շատ լավ պատկերացնում և հասկանում են իրավիճակը Հայաստանում։ Էս իրավիճակը նման է այն բանի՝ F1 պաշտպանողական նռնակի, երևի ծառայել եք, գիտեք ինչ է իրենից ներկայացնում, երբ որ պաշտպանողական օղակը հանում ես և 4 վայրկյան հետո տրաքում է էտ նռնակը։ Չորրորդ վայրկյանին բերեցին, տվեցին այս իշխանությանը։ Երբ որ կարող էին նախորդ իշխանություններն այդ օղակը հետ դնել»,- շեշտեց նախկին պատգամավորը՝ հավելելով, որ երկվա հարցրազրույցում վարչապետը ընդգծել է, որ պատասխանատվությունը վերցում է իր վրա, բայց ոչ մեղքը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս