

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սյունիքից «ընտրված» Սաշիկ Սարգսյանը 2010-ին կողմ էր քվեարկել Գորիս-Կապանի մերձակա տարածքները «Ադրբեջան» անվանելուն
2010 թվականին Ազգային ժողովն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը (դրա փոփոխությունները), որում Սյունիքի մարզի՝ փաստացի Արցախին սահմանակից համայնքների սահմանները նշեց որպես «Ադրբեջանի Հանրապետության» հետ սահման:
Ընդորում, ըստ 2010 թվականին ընդունված այդ օրենքի Ադրբեջանի սահմանը հենց սովետական սահմանն էր՝ Շուռնոխ գյուղի մեջով, Կապանից մի քանի կիլոմետրի վրա:
Այո, ՀՀԿ-ականներն այժմ կասեն, որ այդ օրենքի կարգավորման առարկան պետական սահմանը չէ: Ու ճիշտ կասեն, պետական սահման որոշելը, ընդհանրապես, օրենսդիրի գործը չի:
Բայց 2010 թվականին ՀՀԿ-ական Ազգային Ժողովը, տալով նման ձևակերպում, արձանագրեց, որ այդ համայնքները սահմանակից են Ադրբեջանին: Կարելի էր այդ օրենքում գրել պարզապես «պետական սահման», չհստակեցնելով, թե որ երկրի սահմանն է: Բայց ոչ, ՀՀԿ-ականները որոշեցին նշել, որ հենց Ադրբեջանի տարածքն է դա:
Այդ օրենքին այն ժամանակ կողմ էին քվեարկել նաև
– Սյունիքից պատգամավոր «ընտրված» Սերժ Սարգսյանի հայտնի եղբայր՝ Ալեքսանդ Սարգսյանը,
– Նոյմեբերի 10-ին կազմակերպված ծեծուջարդի հետ կապ ունեցող Վարդան Այվազյանը,
– «Շմայս» մականունով Առաքել Մովսիսյանը,
– Նժդեհին պաշտող Էդուարդ Շարմազանովը,
– ԲՀԿ-ականներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը
– ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի. ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի բազում այլ ներկայացուցիչներ:
Եվ սա բնավ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Բայց սա նշանակում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն խոսելու տեղ չունեն:
Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞նչ կլիներ 2010 թվականին, եթե սյունեցիները այս քվեարկության համար փակեին իրենց «ընտրած» պատգամավոր Սաշիկ Սարգսյանի ճանապարհը:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…