Հայաստան

Գորիսի հոգևոր հովիվը սխալ է մեկնաբանել Տեղի ճանապարհին պատահած միջադեպը | fip.am

Դեկտեմբերի 23-ին Քաջարանի քաղաքապետին սատարելու համար Քննչական կոմիտե եկած Գորիսի հոգևոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանը հայտարարել էր, որ Տեղ գյուղի ճանապարհին ադրբեջանցիները կրակել են հայկական մեքենայի վրա։

«Մի քանի օր առաջ՝ երեկոյան 9-10-ին, Խնձորեսկ-Տեղ գյուղ ճանապարհահատված է իջել թուրքը: Մեր ճանապարհին կանգնած է եղել, մեքենա է անցել, կանգնացրել է: Բնականաբար չեն կանգնել: Այդ մեքենայի հետևից կրակել է: Հիմա անվտանգության երաշխիք ունե՞նք»,- հայտարարել էր քահանան՝ նշելով, որ միջադեպի մասին իրեն պատմել է Տեղի համայնքապետը։

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Տեղի համայնքապետ Ներսես Շադունցի հետ՝ ճշտելու միջադեպի մանրամասները։

Համայնքապետը մեզ հետ զրույցում նշեց, որ քահանան, հավանաբար, սխալ է հասկացել և մեկնաբանել տեղի ունեցածը։ «Դա եղել է մի 15 օր առաջ, առաջացել էին ճանապարհի ուղղությամբ, մեքենան իրոք կանգնացրել են, չեմ կարող ասել՝ երևի ինչ-որ բան են ուզել, ծխախոտ են ուզել կամ կրակ, բայց չի կանգնել»,- հայտնեց Շադունցը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

11 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

12 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago