

ՊեչաԿուչայի հաջորդ միջոցառումը երկար սպասել չտվեց։ Միացեք չորեքշաբթի, հուլիսի 10-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարանում կայանալիք 32-րդ ՊեչաԿուչա Երեւան երեկոյին, որը կազմակերպվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համատեղ:
Մարդի՞կ են ձեւավորում տարածքներ, թե՞ տարածքներն են ձեւավորում մարդկանց: Ինչպե՞ս կարող ենք փոխակերպել տարածությունը իմաստալից վայրի: Եվ որքանո՞վ է տարբերվում այս մարդակենտրոն մոտեցումը ճարտարապետության սովորական ընկալումներից: Այս ու այլ թեմաների շուրջ կլսենք առաջիկա ՊեչաԿուչայի 10 խոսնակներից, որից հետո կունենանք քննարկում:
ԽՈՍՆԱԿՆԵՐ՝
1. Աշոտ Սնխչյան, snkh ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր
2. Արուսիկ Զեյնալյան, «Գրադարակ» ՀԿ-ի համահիմնադիր
3. Անուշ Քոչարյան, մշակութային լրագրող
4. Կարեն Բերբերյան եւ Արմեն Հակոբյան, «Տարբերակ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիրներ
5. Նայիրի Խաչատուրեան, համադրող, մանկավարժ
6. Լուսինե Ղուշյան, «Գալաքսիի» ճարտարապետական ծրագրերի կառավարման մասնագետ
7. Հակոբ Մանսուրյան, ճարտարապետ
8. Արի Հաճյան, «Կորպորասիոն Ամերիկայի» ճարտարապետ
9. Լիլիթ Միդոյան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հանրային տարածքների ծրագրի ղեկավար
10. Միքայել Ոսկանյան, երաժիշտ, կոմպոզիտոր, «Օբերտոն» ընկերության համահիմնադիր
Ելույթները կլինեն հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Միջոցառումը տեղի է ունենում Հայաստանում «Մարիոթ Քորթյարդ» նախագծի մեկնարկի առթիվ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի սոցիալական պատասխանատվության ծրագրերի կողմից:
Աղբյուրը Galaxy Group of Companies ֆեյսբուքյան էջ՝
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…
Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…