Լրահոս 24/7

Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին

Ֆասթ Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը, ամփոփելով գործակցության մեկ տարին, արձանագրել են համատեղ նախագծի նշանակալի հաջողություններն ու ձեռքբերումները․ կարճ ժամանակահատվածում ընկերությունները հասցրել են իրականացնել մի շարք համատեղ նախաձեռնություններ և արշավներ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում Ֆասթը ձևավորել է քարտապանների մեծ համայնք և խոսուն ներկայություն։

Visa վճարահաշվարկային համակարգի Կովկասում և Մոլդովայում տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն հպարտությամբ է խոսել Ֆասթ Բանկի և Visa-ի գործընկերության մասին․ «Մեր գործակցությունն սկսվեց այն ժամանակ, երբ Ֆասթ Բանկը կատարեց համարձակ քայլ՝ դառնալով Visa-ի լիիրավ անդամ և պատրաստ լինելով թողարկել քարտեր և մատուցել էքվայրինգի ծառայություններ։ Այդ ժամանակից ի վեր մենք տպավորիչ առաջընթաց ենք գրանցել։ Միասին մենք զրոյից կառուցել ենք հզոր վճարային ենթակառուցվածք՝ մշակելով ժամանակակից վճարման մեթոդներ և թողարկելով նորարարական պրոդուկտներ։ Ես հպարտ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Visa Infinite-ը հասանելի դարձավ Ֆասթ Բանկի հաճախորդներին՝ ամրապնդելով Հայաստանի պրեմիում սեգմենտը։ Շնորհակալություն, Ֆասթ Բա՛նկ, ձեր վստահության, նպատակասլացության և կատարելությանը մշտապես ձգտելու համար։ Շնորհավորում եմ մեր գործընկերության առաջին տարեդարձը՝ նայելով դեպի ավելի պայծառ ապագա», – ասել է նա։

Ֆասթ Բանկն իր հաճախորդներին այսօր առաջարկում է քարտերի լայն տեսականի՝ Visa DigitalVisa ClassicVisa GoldVisa InfiniteVisa Infinite Metal և Visa Business Platinum: Visa քարտերը Ֆասթ Բանկի ստեղծագործական թիմի մտահաղացմամբ ներկայացված են ինքնաոճ դիզայնով՝ ակնով, որը խորհրդանշում է ապագայի զարկերակն զգալու Բանկի տեսլականը։ Յուրաքանչյուր ԱկնՔարտ ունի բազմաթիվ առավելություններ:

Ֆասթ Բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է․ «2023 թվականին Ֆասթ Բանկը մեծ աշխատանքներ է իրականացրել Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ քարտեր թողարկելու ուղղությամբ, և այդ ընթացքում իրականացրել ենք մեծ  տեխնիկածրագրային առաջադրանքներ, քարտերի դիզայնի յուրօրինակ աշխատանք: Ես հույս չեմ հայտնում, այլ համոզված եմ, որ Visa վճարահաշվարկային համակարգի հետ մեր համատեղ ձեռքբերումները շարունակվելու են, և այդ համակարգի հետ մեր համագործակցությունը կարող եմ համարել մեր լավագույն նախագծերից մեկը»։

Ֆասթ Բանկն ակտիվ համագործակցության մեջ է Visa վճարահաշվարկային համակարգի գործընկերների հետ և իրականացնում է քայլեր նոր պրոդուկտների ու հնարավորությունների ներդրման ուղղությամբ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago