Ամստերդամը չի հյուրընկալի «Եվրատեսիլը»: Այս մասին հայտարարել է Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմը: Նիդերլանդները եվրոպական հեղինակավոր երգի մրցույթն անցկացնելու իրավունքը վաստակել էր 2019թ-ին Իսրայելում անցկացված մրցույթում Դունկան Լոուրենսի հաղթանակի շնորհիվ: Քաղաքապետի խոսքով՝ համերգային դահլիճը, որտեղ նախատեսվում էր անցկացնել մրցույթը, նախանշված ժամկետում, արդեն իսկ զբաղված է: Արդյունքում, մրցույթի անցկացման իրավունքի համար կպայքարեն Ռոտերդամը, Հերտոգենբոսը և Մաաստրիխտը: