Amnesty International – ը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման մասին զեկույց, որում մասնավորապես ասված է՝ տեղում կատարաված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական զորքերն իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքով արգելված հարձակումներ։
Ըստ զեկույցի՝ երկու կողմերն էլ օգտագործել են կասետային արգելված զինատեսակներ։ Նշվում է, որ Ադրբեջանում արձանագրվել է հայկական զինված ուժերի կողմից հրթիռակոծման 8 դեպք՝ Գյանջայում, Բարդայում, Գաշաթլիում և Քյարայուսուֆլիում, ինչի հետևանքով զոհվել է 72 խաղաղ բնակիչ։ Հայաստանում և Արցախում հետազոտող խումբն արձանագրել է հրթիռակոծման 9 հարված, որոնք հասցվել են Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի ուղղությամբ։ Քաղաքացիական բազմաթիվ թիրախների, եկեղեցիների ուղղությամբ կիրառվել են արգելված կասետային ռումբեր, զանգվածային ավերածություններ պատճառող այլ զինատեսակներ, «Գրադ» հրթիռներ և անօդաչու սարքեր։
Հայաստանը և Ադրբեջանը չեն միացել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիային, սակայն դա կողմերին չի ազատում պատասխանատվությունից։ Կազմակերպությունը կոչ է արել կողմերին փոխհատուցել արգելված զինատեսակներից տուժածներին, հետագայում զերծ մնալ արգելված զինատեսակների կիրառումից, հարգել միջազգային մարդասիրական օրենքը։
Քրիստինե Հովսեփյան
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…