Քաղաքականություն

Մոսկվան կողջունի երկու հասարակությունների միջև ուղիղ երկխոսության հաստատումը

Մոսկվան միայն կողջունի հայ և ադրբեջանցի մտավորականների միջև երկխոսության հաստատումը՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ամեն կերպ ողջունելու ենք հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների միջև հումանիտար բնույթի համատեղ միջոցառումների անցկացումը։ Մեր կարծիքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովուրդներին և սկզբունքորեն Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, ինչը նշանակում է՝ նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Ռուսական կողմը կսատարի նման մարդասիրական ակցիաները, եթե Բաքուն և Երևանը անկեղծ տրամադրվածություն դրսևորեն այս ուղղությամբ շարժվելու համար»,- հայտարարել է Զախարովան։

Ռուսական կողմի՝ որպես միջնորդի, դիրքորոշումը հասկանալի է, ցանկություններն էլ՝ ընկալելի, որ կարող է բարձրացնել Ռուսաստանի միջնորդական դերի կշիռը միջազգային հանրության շրջանում, սակայն ինչպե՞ս են պատկերացնում դաշնակից երկրում հայ և ադրբեջանցի մտավորականների միջև երկխոսության ծավալումը, երբ չլուծված է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հարցը, երբ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, երբ փորձում է հայկական կողմին պարտադրել անդառնալի նոր կորուստներ։ Երբ ադրբեջանական ԱԳՆ-ն իրեն թույլ է տալիս հայտարարել, որ իրենք «պատմության աղբանոցն են նետել» Արցախի կարգավիճակի հարցը։

Եթե Ռուսաստանի համար 44-օրյա պատերազմը սոսկ տասնամյակներ ձգվող Ղարաբաղյան հակամարտության կարգավորում է, իսկ ռազմագերիների հարցը՝ հետագայի լուծման խնդիր, ապա հայերիս համար պատերազմը հայրենիքի մի հատվածի կորուստ է, իսկ ռազմագերիների վերադարձը՝ առաջնահերթություն։ Ուստի՝ հասարակությունների հաշտեցման մասին խոսել, քանի դեռ մեր հայրենակիցները խոշտանգումների են ենթարկվում ադրբեջանական բանտերում, չափազանց վաղ է։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

3 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

3 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

3 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

3 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

4 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

4 hours ago