Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,.Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թիվ 1

Recent Posts

«Սահմանազատման կանոնակարգը» կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել և ԱԺ նիստերի օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում զետեղվել է…

6 mins ago

Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի…

18 mins ago

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր ՀՀ վարչապետը հանդիպումներ…

29 mins ago

Անհամբերությամբ սպասում ենք ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությանը. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարկ Ռյուտեին շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշանակվելու առթիվ։ «Ակնկալում ենք…

36 mins ago

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…

46 mins ago

Լուկաշենկոն հաստատել է Բաքվում COP29-ին Բելառուսի մասնակցությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է Բաքվում COP29-ին Բելառուսի մասնակցությունը։ Այս մասին նա հայտարարել է…

52 mins ago