Քաղաքականություն

Կարգախոսը եղե՛լ է ու կա՝ «Նիկոլ – վարչապետ»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ «Իմ քայլը» խմբակցության մանդատը մեկ միասնական մանդատ է, որն առաջնահերթ տրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և խմբակցությունից դուրս եկող պատգամավորները պետք է գիտակցեն, որ որպես անկախ պատգամավորներ «իրենց լեգիտիմությունն այդքան էլ վստահելի չի»։

Փոխխոսնակը նորաթուխ պատգամավոր Աննա Գրիգորյանին անձամբ չի ճանաչում, բայց այնքան էլ չի հավատում նրա այն հավաստիացումներին, որ սյունեցիները իրեն ընտրել են՝ լավ ճանաչելով։ Վերջինս հավելեց՝ խմբակցությունում շատ քչերը կարող են պնդել, որ հանրության կողմից ճանաչում են ունեցել և ընտրվել են անձնական, այլ ոչ թե թիմային պատկանելությունից ելնելով։

Ըստ պաշտոնյայի՝ քաղաքացին քվեարկել է «Իմ քայլը» թիմին, Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածուի։

«Մենք բոլորս հիշում ենք, որ կարգախոսը եղե՛լ է ու կա՛ «Նիկոլ – վարչապետ»»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Նա նկատեց՝ խմբակցությունը լքած պատգամավորները իրենց խոսքում հաճախ են ընդգծում, որ իրենց ջանքերն են ներդնելու Հայաստանի, Արցախի անվտանգության հետ կապված հարցերում, սակայն վերջին երկու տարիների ընթացքում չեն կատարել մի աշխատանք, որով կարող են հիմնավորել իրենց հայտարարությունները։ Սիմոնյանը նաև ընդգծեց, որ այդ պատգամավորների հեռանալն անակնկալ չի եղել «Իմ քայլ»-ի համար, քանի որ նրանց հետ մշտապես եղել են անհամաձայնություններ թիմի ներսում։

Սիմոնյանն ասաց՝ այս գործընթացով իմքայլականները անհանգստացած չեն, ավելին՝ հեռացողներն ունեն անհանգստանալու տեղ այն պատճառով, որ կա քաղաքական մի իրավիճակ, երբ իշխանություններն առաջարկում են արտահերթ ընտրություններ, իսկ ընդդիմախոսները չեն ցանկանում՝ վախենալով չընտրվել սահմանադրական ճանապարհով։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

6 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

6 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

6 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

7 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

7 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

7 hours ago