Քաղաքականություն

Չկան գաղտնի հավելվածներ և բանավոր պայմանավորվածություններ. Լավրով

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները կատարվում են մեծ էֆեկտիվությամբ՝ բացառությամբ հայ ռազմագերիների վերադարձի հարցի։ Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ Լավրովի՝ ռազմագերիների փոխանակման հարցում սկզբում խնդիրներ են առաջացել հայկական կողմում, քանի որ նոյեմբերի 9-ից հետո ներկայացված տվյալներն ամբողջական չեն եղել։ Ադրբեջանական կողմում նման խնդիրներ չեն եղել։ Արդեն կատարվել է՝ մինչև նոյեմբերի 9-ը՝ ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված զինվորների փոխանակում։

Նախարարը մանրամասնեց՝ այսօր խնդիր է առաջացել այն 62 ռազմագերիների մասով, որոնք գերեվարվել են դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում։ Ադրբեջանական կողմը նշում է, որ հայ զինվորները ռազմական գործողությունների այդ հատվածում են հայտնվել զինադադարի կնքումից հետո և նրանց հետ կապված հարցը պետք է քննարկվի նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս։

Լավրովի խոսքով՝ այդուամենայնիվ ռուսական կողմը, Վլադիմիր Պուտինը ջանքեր են գործադրում խնդիրը լուծելու ուղղությամբ՝ կրկին առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով։ Այս հարցի շուրջ ՌԴ ԱԳՆ նախարարը հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկերոջ՝  նախարար Արա Այվազյանի հետ և լիահույս է, որ հարցը կլուծվի համատեղ քննարկումների շնորհիվ։

Նաև՝ Սերգեյ Լավրովի համար անհասկանալի են մնում բանավոր պայմանավորվածությունների կամ չհանրայնացված հավելվածի մասին խոսակցությունները, քանի որ այդպիսիք չկան։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

3 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

4 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

4 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

5 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

5 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

5 hours ago