Տարածաշրջան

Բոլորը համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև լինի կապ․ Լավրով

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի հարցը չի հիշատակվել կանխամտածված, քանի որ  դեռ ժամանակը չէ՝ այս մասին հայտարարեց Սերգեյ Լավրովը։

Ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք հաշվի է առնվելու Ադրբեջանի բողոքը հայաստանցի պաշտոնյաների՝ Լեռնային Ղարաբաղ այցերի դեմ, Լավրովը պատասխանեց․

«Բոլոր պայմանավորվածություններում, նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ամրագրված է կողմերի համաձայնությունն այն հարցում, որ ապահովվելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև կապը Լաչինի միջանցքով, որը լինելու է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Հայաստանի կապը Լեռնային Ղարաբաղի հետ ոչ ոք չի կարող հերքել։ Տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես հայեցակարգ, որևէ մեկի կողմից չի մերժվել։ Եվ այն, նախկինի պես, կողմերի համաձայնության, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնության առարկա է հանդիսանում»։

Ըստ Լավրովի՝ բոլորը համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղի հայերի ու Հայաստանի հայերի միջև լինի կապ և պատճառներ չկան, այդ շփումներին խոչընդոտելու համար։

Նախարարն ակնարկեց, որ Հայաստանի պաշտոնյաները բավական քաղաքականացված հայտարարություններ են անում Լեռնային Ղարաբաղում, ինչը լարվածություն է առաջացնում, ուստի լավ կլինի խուսափել նմանատիպ հայտարարություններից։

«Գիտեք՝ խոսքը դառնում է նյութական ուժ։ Այդ պատճառով մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների միջև շփումներին, վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Հենց այդ պատճառով էլ ներկայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման, որպես առաջնահերթ հարց, առաջ քաշելու ժամանակը չէ»,- ամփոփեց Սերգեյ Լավրովը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

10 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

10 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

10 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

11 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

11 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

11 hours ago