Քաղաքականություն

Շուշին հայկական պատմական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է․ Ռուբինյան

Հարցուպատասխանի թեման չի եղել Շուշիի հայկական կամ ադրբեջանական լինելը, Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջովին խեղաթյուրվել է և խեղաթյուրված է ներկայացվել և՛ մամուլում, և՛ տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքում։
«1987 թվականի դրությամբ Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսը կազմել են ադրբեջանցիները, և ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում, երբ խոսվել է փախստականների վերադարձի մասին, խոսվել է այն փախստականների մասին, որոնք մինչև 90-ականների պատերազմն ապրել են այնտեղ, որտեղ ապրել են։ Վարչապետն ասել է՝ եթե համաձայներ փախստականների՝ Շուշի վերադարձին, որ բնակչությունը 90 տոկոս ադրբեջանական դառնար, այդ պայմաններում արդյո՞ք Շուշին շարունակելու էր մնալ հայկական։ Երբ հռետորական հարց էր ուղղում՝ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին այդ կարգավիճակի բերումով արդյո՞ք իր համաձայնելու դեպքում հայկակա՞ն էր լինելու, ես կարծում եմ, որ ոչ»,-ասել է  նա։

Ինչպես գրում է infoport.am-ը, հարցին՝ արդյո՞ք փախստականների վերադարձի դեպքում հայկական վերահսկողության ներքո չէին լինելու, Ռուբինյանը պատասխանեց հարցով․

«1992 թվականի սկզբին Շուշին արդյո՞ք հայկական վերահսկողության ներքո էր։ Ոչ, Շուշին ազատագրվեց 1992-ից հետո։ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին 1992-ի սկզբին հայկական վերահսկողության ներքո չէր, չնայած այն փաստին, որ այն և՛ նախկին ԼՂԻՄ-ի կազմում էր, և՛ Արցախի»,-ասել է  նա։

Թիվ 1

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

1 hour ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

20 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

20 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

21 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

22 hours ago