Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջեյք Սալիվանին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սալիվան,
Խնդրում եմ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները և փորձը էապես կնպաստեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության օրակարգի առաջմղմանը:
Հայաստանը մեծապես կարևորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր երկկողմ հարաբերությունները՝ խարսխված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա: Մենք նաև բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Վստահ եմ, որ ԱՄՆ-ի ջանքերը արդյունարար նշանակություն կունենան տարածաշրջանում համընդհանուր կայունության և անվտանգության հաստատման գործում։
Հուսով եմ մոտ ապագայում հանդիպել Ձեզ՝ քննարկելու հայ-ամերիկյան գործընկերությունը` այն ավելի համընդգրկուն ու համապարփակ դարձնելու նպատակով»:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…