Ազգային ժողովում մեկնարկել է Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողություններն ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ 2021-ի հունվարի 12-ին ԱԺ նախագահը հաստատել էր հանձնաժողովի կազմը։
Հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն է, իսկ անդամներն են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը, Արտակ Մանուկյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Անի Սամսոնյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…