Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ասել է․
«Իշխող ուժը որևէ բանից չի վախենում, երբ որ ասում է՝ եկեք գնանք, ժողովրդին հարցնենք։ Չէ՞ որ երկմտող պատգամավորներն էլ պետք է հենվեն հանրային տրամադրությունների վրա։ Արտահերթ ընտրությունների համար վարչապետը պետք է երկու անգամ հրաժարական տա, և խորհրդարանը լուծարվի։ Մենք չենք ուզում Հայաստանի Հանրապետության ամբողջ հարցը մտցնել այս փոքր դահլիճ, մի քանի տասնայակով որոշել հարցը։ Եթե կա հարց, ապա այդ հարցը պետք է լուծի ՀՀ քաղաքացին։ Ասել ենք՝ եկեք գնանք ընտրությունների, իսկ ընտրություններից վախենում է ընդդիմությունը, որովհետև, հարցումների արդյունքներով, որևէ ընդդիմադիր ուժ չունի նույնիսկ երկնիշ վարկանիշ ՀՀ ժողովրդի շրջանում։ Քաղաքացիների մեծ մասը բավականին անտարբեր ու հոգնած է քաղաքական ուժերից»։
Որքան էլ Ալեն Սիմոնյան քաղաքական գործչի կերպարը տարբեր կերպ ընկալվի հասարակության շերտերի կողմից, այդուամենայնիվ, ճշմարտության հատիկ կա նրա արտահայտած մտքերում։ Նկատենք, որ 2018 թվականի ընտրություններից հետո շատ ջրեր են հոսել և դեռ հարց է՝ ընտրությունների անցկացման դեպքում այս երեք ուժերը ընդհանրապես կանցնե՞ն խորհրդարան։ Կամ՝ արդեն լեգիտիմության խնդիր ունեցող խմբակցությունները կարո՞ղ են ընտրել նոր վարչապետ։
Դիցուք՝ ակնհայտ է, որ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» ժողովրդի շրջանում մեծ աջակցություն չունի։ Դրա վառ ապացույցը հետպատերազմյան բողոքի ակցիաներն են, որոնց կազմակերպման ակունքներում նաև ԲՀԿ ակտիվիստներն էին։ Ավելին՝ որքան էլ Նաիրա Զոհրաբյանը վստահեցնի, որ «ժեխի» հոմանիշներից մեկը անմաքուրն է, հեղափոխություն իրականացրած ժողովուրդը և նույնիսկ չիրականացրած, բայց ընկալունակության հետ խնդիրներ չունեցող քաղաքացին մեկընդմիշտ հիասթափվեցին հավատարմության երդումներով և մեկ խոշոր սեփականատիրոջ շահերը սպասարկող պատգամավորներից։ Ուստի խոսել այն մասին, որ այս ուժը կարող է վարչապետ ընտրել ժողովրդի անունից, ավելորդ է։
Ընդդիմադիր հաջորդ խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը» և իր ղեկավար Էդմոն Մարուքյանը, որ հավակնում է ընտրվել վարչապետի պաշտոնում, նույնպես չեն կարող պարծենալ հասարակության լայն աջակցությամբ։ Թեև Մարուքյանը վերջին շրջանում փորձում է բարձրացնել իր վարկանիշը՝ ԵԽԽՎ-ում ակցիաներով և միջազգային կառույցներում ռազմագերիների հարցը բարձրացնելով, բայց ժողովրդի շրջանում արմատացած է այն մտահոգությունը, որ քաղաքական ուժի ետևում Միքայել Մինասյանն է, ով իր ամենօրյա հրապարակումներով և խոհանոցային լայվերով չեզոքացնում է՝ անցումային կառավարության ձևավորման դեպքում «Իմ քայլ»-ից հնարավոր թեկնածուների առաջդրումը։ Նման օրինակ է Արարատ Միրզոյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը, նաև արդեն քայլեր են ձեռնարկվում Տիգրան Ավինյանի դեմ։ Ու քանի դեռ այս կասկածները չեն փարատված, իսկ Էդմոն Մարուքյանը երբեք չի փարատել դրանք և չի հակադարձել Մինասյանին՝ իրեն հասցված վիրավորական արտահայտությունների համար, միայն խորհրդարանական ուժերի կողմից վարչապետ կարգվելու ցանկությունը անհասկանալի է։
Ամեն դեպքում, չհավատալով այս վարկածին՝ չենք կարող անուշադրության մատնել այն, ուստի որպես միակ ընդունելի տարբերակ մնում է արտահերթ ընտրությունների անցկացումը, որտեղ բոլոր ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, հնարավորություն կստանան մասնակցելու և միգուցե Ազգային ժողով անցնելու։
Քրիստինե Հովսեփյան
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…