Հայաստան

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի` ռեստորանում «քեֆ անելու» մասին լուրը կեղծ է. վերջինս Քովիդ-19-ի ախտորոշմամբ բուժման մեջ է

Տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե իբր Հայաստանի ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը «քեֆ է անում Երևանի ռեստորաններից մեկում»։ Նշվում էր, թե տեսախցիկը ֆիքսել է ինչպես գնդապետի ռեստորան մուտք գործելը, այնպես էլ վերջինիս ծառայողական մեքենան։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել անձամբ գնդապետ Արմեն Ավթանդիլյանի հետ և տեղեկացել, որ վերջինս գտնվում է Երևանի կայազորային հոսպիտալում (Կանազ), որտեղ ախտորոշված կորոնավիրուսային հիվանդության դեմ շարունակում է բուժում ստանալ։

Նշվում է նաև, որ Ավթանդիլյանի՝ ՊՆ1212 համարանիշով ծառայողական մեքենան այս պահին կայանված է Հանրապետական զինկոմիսարիատում։

ՊՆ լրատվության վարչությունից, մեկնաբանելով տելեգրամյան ալիքի հրապարակած ՊՆ0400 համարանիշներով մեքենայի լուսանկարը, հայտնել են, որ այն կցագրված է ՀՀ ՊՆ սպառազինության պետ գեներալ Պողոս Պողոսյանին, ով, սակայն, ևս որևէ ռեստորան չի այցելել։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…

8 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…

33 minutes ago

730 մլն դրամ արժողությամբ գույքը վերադարձվել է պետությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…

1 hour ago

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահով հայ գերիներին։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին…

1 hour ago

Վճռական ենք աշխատելու Ուկրաինայում ամուր և կայուն խաղաղության համար. Մակրոն

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ուկրաինայի…

2 hours ago

Թրամփն առաջարկել է ներդնել Gold card ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ներդնել «Ոսկե քարտեր» (Gold card), որոնք թույլ կտան մշտական…

2 hours ago