Եթե Հայաստանում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա «Ալյանս» կուսակցությունը կմասնակցի իր ցուցակով և վարչապետի իր թեկնածուով: Այս մասին ասաց կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ կուսակցության համաժողովում:
Ըստ Ուրիխանյանի՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է, վարչապետն է, և այդ պատասխանատվությունը առաջին հերթին պետք է դրսևորվի հրաժարականով: Նա առաջ քաշեց հարց՝ գնա՞լ ընտրությունների ճանապարհով, թե՞ ոչ: Ուրիխանյանի կարծիքով՝ դրա պատասխանը պետք է տա ժողովուրդը:
«Շատ մոտ ապագայում հրավիրվելու է հանրահավաք: Եվ այդ հանրահավաքի ժամանակ կհնչի հարց, կհնչի առաջարկ նաև: Մասնակիցների, համակիրների դիրքորոշումից, ժողովրդի աջակցությունից կախված նաև կձևավորվի այդ առաջարկը: Եվ նաև մենք կլինենք պահանջողներից մեկը՝ հարցը լուծել ա՞յս կերպ, թե՞ այն կերպ»,-ասաց նա:
Ուրիխանյանի խոսքով՝ եթե ժողովուրդը որոշի, հասարակական պահանջ լինի, որ պետք է տեղի ունենան ընտրություններ, ապա «Ալյանս»-ը կմասնակցի ընտրություններին: ««Ալյանս»-ը մասնակցելու է սեփական թիմով, սեփական կազմով, սեփական համախոհներով, համակիրներով»,-ասաց Ուրիխանյանը:
Նա հավելեց նաև, որ «Ալյանս»-ը ընտրություններին գնալու է իր սեփական ցուցակով, իր սեփական վարչապետի թեկնածուով:
Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գյումրիի…
Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Ծովինար Վարդանյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են…
ԵՄ երկրները կարող են առաջիկա օրերին հաստատել 28 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ…
Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի. Նման կարծիք…
Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել…
Շուրջ 1900 անհուսալի վարկառուի համար, յուրաքանչյուրի եկամտային հարկի չափով, իրականացվել է անհուսալի վարկից ամսական մարում։…