Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրգործ է հարուցվել: Այս մասին լրատվամիջոցին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Խաչատրյանը տեղեկացրեց, որ թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ թիվ 1 կայազորում` ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեց նա՝ հավելելով, որ Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է:
«Այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»,- հայտնեց Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է, ինչով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում նրան փոխարինել է Միքայել Արզումանյանը:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահով հայ գերիներին։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին…
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ուկրաինայի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ներդնել «Ոսկե քարտեր» (Gold card), որոնք թույլ կտան մշտական…