Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությանը, որ Թուրքիան պետք է մասնակցի Ղարաբաղյան կարգավորման բանակցություններին, ԼՀԿ ղեկավարը Էդմոն Մարուքյանը նշեց․
«Մեր դիրքորոշումն այն է, որ Թուրքիան չպետք է բանակցային գործընթացի մաս կազմի, և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատը պետք է պահպանվի։ Ֆորմատում չպետք է ներմուծվի Թուրքիա՝ որպես կողմ։ Թե ի՞նչ տեսակի մասնակցության մասին է խոսում Մեդվեդևը, ես էտ հարցազրույցից չեմ կարողանում հասկանալ, որովհետև խոսքը չի գնում, որ, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր դառնա։ Դա կլինի կոնկրետ առաջարկ, մենք էլ կասենք՝ դեմ ենք։ Հիմա ես ասում եմ, որ մենք դեմ ենք որևէ ձևով Թուրքիայի մասնակցությանը խաղաղության գործընթացին, որովհետև Թուրքիան խաղաղության դերակատար չի եղել, Թուրքիան աջակցել է ամբողջությամբ այս ագրեսիայի ընթացքում Ադրբեջանին և պատերազմի կողմ է։ Պատերազմի կողմը չի կարող արբիտր լինել»։
Մարուքյանի խոսքով՝ Արցախը չի կարող թեկուզ ինքնավար մարզի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ եթե հայությունը համակերպված լիներ այս մտքի հետ, Արցախյան շարժումը չէր լինի, պատերազմը չէր լինի։
«Արցախի կարգավիճակի հարցը նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա, դա թողնված է բանակցությունների համար։ Հայտարարված է, որ ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը գործում է և գործելու է, հետևաբար Մինսկի խմբի ֆորմատի մեջ էն հարցը, որ պետք է լուծվի, հենց կարգավիճակի հարցն է»,- ամփոփեց պատգամավորը՝ հավելելով՝ բոլորի համար ակնհայտ է, որ հայերը և ադրբեջանցիները «չեն կարող նույն ֆորմատի մեջ ապրել»։
Քրիստինե Հովսեփյան
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…