Categories: Սպորտ

Հայաստանն առաջին մեդալը նվաճեց 30-րդ Ունիվերսիադայում. Արթուր Ավետիսյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանն առաջին մեդալը նվաճեց 30-րդ Ունիվերսիադայում։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Այսօր ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։ Օղակներ վարժությունում, ելույթի համար ստանալով 14․900 միավոր, Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ավետիսյանը գերազանցել է 2017թ-ի Ունիվերսիադայի և 2018թ-ի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800):

Հիշեցնենք, որ օղակների որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

editors

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

7 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

8 hours ago