Երևան քաղաքի մի շարք բնակիչներ աղբի տոպրակներով և Հայկ Մարության նախընտրական քարոզարշավի նկարներով ակցիա են իրականացնում քաղաքապետարանի մոտ: Քաղաքացի Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները սեփական ուժերով են աղբահանություն իրականացնում։
«Տոպրակներով աղբը տանում ենք երևանի քաղաքապետարան՝ մատուցելու պատկան մարմիններին, որոնք փորձում են Երևանը մեծ աղբավայր դարձնել, ինչը, իհարկե, նրանց չի հաջողվելու, որովհետև մենք ամեն օր մաքրելու ենք մեր քաղաքը», – ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Սոնա Աղեկյանը։
Արդեն քաղաքապետարանի մոտ ակցիայի մասնակիցները պատկան մարմիններին կոչ արեցին դուրս գալ աշխատավայրից և պատասխան տալ քաղաքի անմխիթար վիճակի համար: Այնուհետև ակցիայի վայր եկավ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։
«Այնպես չէ, որ քաղաքապետարանն ասում է ՝ ամեն ինչ լավ է, եթե լավ լիներ, մենք կասեիինք՝ լավ է, շնորհակալություն «Սանիթեք»-ին։ Ժողովուրդ ջան, եկե՛ք պրովոկացիա չանենք», – ասաց Մկրտչյանը։
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին:
Տեսանյութը՝ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…