Քաղաքականություն
08.02.2021

Արտահերթ ընտրությունների առաջարկը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ. Ալեն Սիմոնյան

Արտահերթ ընտրությունների առաջարկը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է գնալ արտահերթ ընտրությունների, սակայն ընդդիմությունը չի արձագանքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝  անդրադառնալով նախօրեին «Իմ քայլը» խմբակցության տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ արտահերթ ընտրությունների պահանջ հասարակության լայն շերտերի մոտ չկա:

«Մենք առաջարկն արել ենք, ընդդիմությունը չի արձագանքել: Ընդդիմությունը խոսում է իրարամերժ բաներից, հակասում ինքն իրեն: Հայաստանի քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց են տալիս նույն բանը. մարդիկ ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք, գնացեք գործ արեք, աշխատեք, հետո պարզ կլինի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Նա հիշեցրեց իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզի մասին, որը կամփոփեն հունիսին և կորոշեն հետագա անելիքները:

«Իշխանությունը պատերազմից հետո առաջարկ արեց, մի քանի անգամ ամբիոնից ասացինք՝ եկեք որոշենք, որ թեկնածու չի առաջադրվում, գնում ենք նոր ընտրությունների, ժամկետներ որոշենք: Մենք մարդկանց հրավիրեցինք քննարկելու: Իրենք իրենց փողոցային պայքարը չե՞ն շարունակել, դադարեցրե՞լ են: Ոչ:

Իշխանությունն ասաց՝ գնանք ընտրությունների: Իրենք չեն ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում, չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն մեկը կարող է հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո նաև խորհրդարանում չհայտնվել: Հիմա ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրությունների համաձայնվե՞ն»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ այս ընթացքում ժողովրդի հետ շփումները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել: «Մարդիկ ուրիշ բան են ուզում, ասում են թավիշը վերացրեք: Մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքի հետ կապված թավիշ չլինի: Նորից եմ կրկնում՝ օրենքը խստագույնս է գործելու:

Մենք արտահերթ ընտրությունների հարցը օրակարգ բերեցինք, որովհետև ընդդիմությունը հարց բարձրացրեց վարչապետի հետ կապված: Լինելով Հայաստանի ժողովրդի առջև հաշվետու՝ տեսանք, որ առաջարկն ու հարցը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

ԱԺ փոխխոսնակը չցանկացավ մեկնաբանել հայտարարություններն այն մասին, թե կուսակցությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից հրաժարվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ խորհրդարանից դուրս ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի պատերազմին առնչվող հարցեր, Սիմոնյանը նշեց. «Մենք այս փուլում՝ մոտակա մի քանի ամիսը չենք կարող դա մեզ թույլ տալ, քանի որ ունենք ռազմագերիների դեռ վերջնականապես չլուծված հարց և գործընթաց, որը դեռ ավարտված չէ: Ես մտավախություն ունեմ, որ դա հերթական անգամ շահարկումների առիթ կարող է հանդիսանալ և բացասական ազդել բանակցային գործընթացի վրա»:

Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀՀ-ին
16:02
Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀՀ-ին
ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ
15:04
ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
13:59
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքները
13:19
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքները
Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից․ Անդրեասյան
12:34
Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից․ Անդրեասյան
Առևտրային պատերազմը ոչ ոքի համար ձեռնտու չէ. Մակրոն
12:08
Առևտրային պատերազմը ոչ ոքի համար ձեռնտու չէ. Մակրոն
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել
20:05
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել
Իրանը ցանկանում է երկխոսություն այլ երկրների հետ հավասար հիմունքներով. Փեզեշքիան
19:31
Իրանը ցանկանում է երկխոսություն այլ երկրների հետ հավասար հիմունքներով. Փեզեշքիան
Սպասվում է անձրև
18:52
Սպասվում է անձրև
Սա տնտեսական հեղափոխություն է. Թրամփ
18:24
Սա տնտեսական հեղափոխություն է. Թրամփ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի անդամ
17:22
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի անդամ
ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական բանակցություններում կարմիր գծեր չունի. Ռյուտե
16:22
ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական բանակցություններում կարմիր գծեր չունի. Ռյուտե
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
15:37
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա․ ՄԻՊ
14:44
Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա․ ՄԻՊ
Ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ․ ՊՆ
14:04
Ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ․ ՊՆ