Քաղաքականություն

Մինչև տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները շահագործումից դուրս կգան. Մարության

Մոտ 250 միկրոավտոբուս, որոնց շահագործման ժամկետը 15 տարուց ավելի է, առաջիկա 3-6 ամսում դուրս են գալու երթուղուց, իսկ մինչև տարեվերջ շահագործումից դուրս են գալու բոլոր միկրոավտոբուսները: Այդ մասին ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հիշեցնելով, որ Կառավարությունը որոշում է կայացրել այլևս չերկարաձգել դրանց շահագործման ժամկետը:

Քաղաքապետը նշեց, որ միկրոավտոբուսները փոխարինվելու են կոմպակտ դասի նոր ավտոբուսներով: Նա հայտնեց, որ կայացել է 100 այդպիսի միկրոավտոբուսի համար մրցույթը, մատակարարումն այս պահին տեղի է ունենում, կավարտվի մինչև մարտի վերջ:

Մարությանն ասաց, որ ընթացքի մեջ է 8.5 մետրանոց 161 ավտոբուսների ձեռքբերման մրցույթը, որոնք էլ, ըստ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, Երևանի փողոցներում կհայտնվեն արդեն սեպտեմբերին: Մոտ օրերին կհայտարարվի 8.5 մետրանոց ևս 135 ավտոբուսի մրցույթ: Առաջիկայում, ըստ քաղաքապետի, հայտարարվելու է նաև 12 մետրանոց 100 ավտոբուսի մրցույթը:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Թորոսյանը գործընկերներին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…

7 minutes ago

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն…

28 minutes ago

Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում կիրականացվեն. Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…

49 minutes ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

1 hour ago

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…

1 hour ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՊՆ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում…

1 hour ago