Քաղաքականություն

2020-ին մաքսային իրավախախտումների բացահայտումների ցուցանիշը հանդիսանում է լավագույնը վերջին 10 տարիներն

«Ներկայացնելով մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականին կատարված աշխատանքները՝ նախ ուզում եմ ընդգծել, որ չնայած 2020 թվականի մարտ ամսից կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում սահմանվեց արտակարգ դրություն, եղան արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 28-ից նաև ՀՀ ողջ տարածքում հայտարարվեց ռազմական դրություն, այնուամենայնիվ Պետական եկամուտների կոմիտեում մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թվականին արձանագրել է բացահայտումների աննախադեպ աճ, ինչն ակնհայտ է դառնում, երբ մենք համադրության ենք վերցնում նախորդ տարիների ցուցանիշները»,- ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը։

Պաշտոնյան ներկայացրեց՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի ընթացքում տարված աշխատանքների, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև՝ մաքսային հսկողության հետ կապված գործառույթների արդյունքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը 141 տոկոսով, 2019 թվականի ցուցանիշները՝ 112 տոկոսով։ Հայտնաբերված 426 դեպքերից 296-ը հանդիսացել են մաքսանենգության դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 130 դեպքով էլ սկսվել է վարչական վարույթ։ Համադրելով վերջին 3 տարիների ցուցանիշները՝ ակնհայտ է դառնում, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ, իսկ 2020 թվականի բացահայտումների ցուցանիշը հանդիսանում է լավագույն ցուցանիշը վերջին 10 տարիների ընթացքում։

Վարդանյանի խոսքով՝ կատարված վերլուծությունների արդյունքում վարչությունը ստացել է ուշագրավ վիճակագրություն, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։ Կտրուկ աճել են փոստային առաքումների միջոցով թմրանյութերի ներմուծման դեպքերը, իսկ թմրամիջոցի ներմուծումը ցամաքային ճանապարհով նվազել է։ Նաև՝ բարձրացել է մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատանքի արդյունավետությունը։

2020 թվականին հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցման, չհայտարարագրման կամ ոչ ճշգրիտ հայտարարագրման եղանակով ՀՀ ապօրինի ներմուծված 121 հատ բջջային հեռախոս, շուրջ 1 կգ ոսկյա զարդեր, շուրջ 72 կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, պահեստամասեր և այլ ապրանքներ։

2020 թվականին կրկնակի աճել է ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների հետ կապված իրավախախտումներով հարուցված վարչական վարույթների քանակը՝ 55 դեպք։ Իրավախախտները դիմում են ամենատարբեր հնարամտությունների, եղել են դեպքեր, երբ ապրանքները մաքսային հսկողությունից թաքցվել են տրանսպորտային միջոցների տարբեր հատվածներում կառուցված գաղտնարաններում։ Օրինակ՝ գազաբալոնային համակարգում, անվադողերի մեջ։

Վարդան Վարդանյանը հայտնեց, որ երբեմն տեղափոխվող թմրամիջոցների խմբաքանակները հնարավոր չի լինում բացահայտել ռենտգեն սարքերով կամ այլ տեխնիկական միջոցներով։ Այդ դեպքում օգնության են գալիս ծառայողական շները։ Անցած տարի մաքսանենգության դեմ պայքարի շնագիտական բաժնում կատարված բարեփոխումների արդյունքում 24/7 աշխատանքային գրաֆիկով կինոլոգները իրենց ամրակցված ծառայողական շներով հերթապահություն են իրականացնում Ագարակ և Բագրատաշեն պետական սահմանի անցման կետերում։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

57 minutes ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

1 hour ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

2 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

2 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

2 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

3 hours ago