Գյումրի կատարած այցիս ընթացքում արձանագրված ամենահրատապ և սուր խնդիրը ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների ջեռուցման հարցն է։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզի ոչ հիմնական շինություններում ապրող նպաստառու ընտանիքներին կտրամադրվի մեկական խորանարդ մետր վառելափայտ։
Գործընթացը առաջիկա օրերին կսկսի Շիրակի մարզպետարանը։
Ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։
Հ․Գ․ Շնորհակալություն եմ հայտնում նաև այն հասարակական կազմակերպություններին, ովքեր օգնում են մեզ խնդիրները վերհանելու և դրանց հասցեական լուծումներ տալու հարցում, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ աջակցում են դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին։
Ձեր ջանքերը տեսանելի են և գնահատելի»,- գրել է նախարարը։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…