Քաղաքականություն

Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնումը. Հայկ Մարության

Երևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ անգլիական ընկերությունը նոր ավտոբուսային ցանց է նախագծել Երևանի համար: Նախատեսված է, որ պետք է լինի մոտ 850 ավտոբուս, որից 450-ը լինելու է 7,5-8,5-մետրանոց, մնացածը՝ 12- և 18-մետրանոց ավտոբուսներ:

«Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 8,5-մետրանոց ավտոբուսների գնումը: Սա երկար և շատ դժվար աշխատանք է պահանջել, նաև գիտեք՝ առկա պայմաններում հանրապետության շատ գործարարներ և արտադրողներ վախենում են ներդրումներ անել, այսինքն՝ պայմանագրեր կնքել, բայց մենք վստահեցրել ենք, որ մենք մեր պարտականությունները վստահ կկատարենք, և իրենք էլ իրենց կողմից կկատարեն մատակակարումը: Ծրագիրը պետք է շարունակական լինի: Մենք ուզում ենք առաջին քայլով ձերբազատվել այդ միկրոավտոբուսներից»,- հայտնեց Մարությանը՝ տեղեկացնելով, որ 7,5-8,5-մետրանոց ավտոբուսները 90-95 տոկոս դեպքերում արտադրվում են Չինաստանում:

«Մեզ համար կարևորը ոչ թե այն երկիրն է, որն արտադրում է, այլ կարևորը՝ ինչ պարամետրեր ենք մենք դրել, իսկ մենք դրել ենք այդ դասի մեջ ամենաորակյալ պարամետրերը, որը պահանջվում է Երևան քաղաքին: Ուզում եմ հպարտությամբ ասել՝ բավական շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար, և եթե գործարքը կայանա, և ամեն ինչ լավ լինի, ու մատակարարումը լինի, կհամարեմ սա լավագույն ձեռքբերումը Երևանի համար»,- ասաց Երևանի քաղաքապետը:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Դաշնակցություն-երիտթուրքեր համագործակցություն. պատմական որոշում

ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Միքայել Միքայելյանը գրել է. Դաշնակցության և երիտթուրքերի համագործակցությունը պաշտոնական մակարդակի դրվեց…

4 minutes ago

Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին ԱՄՆ…

13 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է Քրիստինա Քվինին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…

14 hours ago

Բայդենը նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է՝ չթեժացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ամբիոնից հրապարակեց 2010-2012 թվականին նկարահանված մի տեսանյութ ԱՄՆ-ի՝…

14 hours ago

Թրամփը ձգտում է վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը. Վենս

Ջեյ Դի Վենսն հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը»՝ միաժամանակ հայտարարելով ԱՄՆ-Հնդկաստան…

14 hours ago

Կաթողիկոսը կմեկնի Հռոմի Պապի թաղմանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությանը. այս…

15 hours ago