Որևէ էքստաօրդինալ բան չեմ տեսնում Վազգեն Մանուկյանի կողմից իր մտահոգությունների բարձրաձայնման առումով: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ Մանուկյանը նախօրեին մատնանշել էր, թե հատկապես որ մտահոգություններով պայմանավորված է այսօր հայտարարել հանրահավաքի անհրաժեշտության մասին:
Պատգամավորի խոսքով՝ դա Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է եղել, և նա, որպես, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, որևէ դեպքում կաշկանդված չէ սեփական միջոցառումներով, հանդիպումներով, օրակարգով հանդես գալու:
«Այստեղ պետք չէ իրականում որևէ հակասություն կամ խնդիր փորձել գտնել. մեկը մյուսին շարունակող, զուգահեռաբար ընթացող գործընթացներ են, ոչ թե առանձնանալու, երկիմաստություն պարունակող գործընթացներ»,- ասաց Տոնոյանը՝ ընդգծելով, որ թեև իրենք որևէ առանձին քննարկում չեն ունեցել մասնակցության հետ կապված, բայց իրենց բոլոր թիմակիցները, համակիրները, կուսակիցները, ովքեր ցանկություն կունենան, կարող են մասնակցել:
Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի,…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն…
2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…
Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…