

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի մարտի 19-ի N 367-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 367-Ա որոշման հավելվածում՝
1) «Էդուարդ Աղաջանյան» բառերը փոխարինել «Արսեն Թորոսյան» բառերով.
2) «Սրբուհի Գալյան» բառերը փոխարինել «Արմեն Հովհաննիսյան» բառերով.
3) «Երվանդ Խունդկարյան» բառերը փոխարինել «Լիլիթ Թադևոսյան» բառերով.
4) «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար» բառերով.
5) հանել «Նաիրա Զոհրաբյան – ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը.
6) «ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերից առաջ լրացնել «ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,» բառերով»:
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…