Քաղաքականություն

Մեզ մեղադրում են մի կողմից «հողեր հանձնելու», մյուս կողմից՝ հողերը ճիշտ ժամանակին չհանձնելու մեջ․ Տաթևիկ Հայրապետյան

Իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Սերժ Սարգսյանի «հակաղարաբաղյան շարժման» մասին պնդումը անհիմն է համարում, քանի որ այս իշխանությունը փորձում էր Արցախը դարձնել բանակցային կողմ, ծրագրում էր Արցախում ճանապարհներ կառուցել, տարբեր նախագծեր իրականացնել։

Պատգամավորը մատնանշեց վարչապետի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որ այդքան քննադատվեց և ադրբեջանական կողմի դժգոհություններն առաջացրեց։ Եվ, եթե Սերժ Սարգսյանը գիտակցում էր բոլոր վտանգները, ինչո՞ւ 2018 թվականին ջանքեր չգործադրեց շարժումը մարելու ուղղությամբ և հանդես չեկավ համապատասխան ուղերձով։

Տաթևիկ Հայրապետյանը նշեց՝ Սերժ Սարգսյանը չանդրադարձավ այն հարցին, որ իր վարչախմբի գործունեության արդունքում մարդիկ դուրս եկան փողոց և պահանջեցին իր հեռացումը։

«Մեր իշխանություններին հանրապետականները և այլ քաղաքական ուժեր տարբեր բաներում են մեղադրում։ Մեկ, որ մենք մեր համարձակ  գործողություններով բանակցությունները տարել ենք փակուղի և հանգեցրել ռազմական գործողությունների վերսկսմանը, մեկ, որ մենք բավական համարձակ չենք եղել ժամանակին։ Մի կողմից մեղադրում են «հողեր հանձնելու», մյուս կողմից՝ հողերը ճիշտ ժամանակին չհանձնելու մեջ։ Էստեղ հակասություն կա և անարդարացիություն կա, որովհետև գերնպատակն էր ամեն գնով փորձել իրավիճակը դարձնել այնպիսին, որ ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում կարողանայինք դիմակայել։ Ցավոք սրտի, ժամանակը չհերիքեց, տարբեր գործոններ նաև նպաստեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանը։

Վերջինս նկատեց, որ այսօր չի խոսվում Ադրբեջանի՝ պատերազմին նախորդած շրջանում ագրեսիվ հռետորաբանության, ռազմատենչ հայտարարությունների և բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մասին։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը մշտապես, հետևողականորեն, տասնամյակներ շարունակ պատրաստվել էր պատերազմին, և հեղափոխությունը միայն հետաձգեց ռազմական գործողությունները։

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցի ամբողջ տրամաբանությունը պնդում է մի բան, հետո փաստարկներով ապացուցում ամբողջությամբ հակառակը»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

3 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

4 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

5 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

6 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

7 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

8 hours ago