

Փետրվարի 17-ին անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկը կատարել է «Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար» վերնագրով հրապարակում, որը ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կանոնադրական խնդիրներից բխող ծրագրերի և միջոցառումների համար ֆինանսական միջոցներ հատկացվում են բացառապես ՀՀ պետական բյուջեից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին, հասարակությանը համակողմանի և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, նախարարության գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ հրապարակումներ կատարելիս հղում չանել անհայտ ծագման աղբյուրներին, դրանք ճշտել նախարարության հետ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստակամ է լրատվամիջոցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվության տրամադրումը սահմանափակվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով»,- ասված է հայտարարությունում։
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…