Քաղաքականություն
19.02.2021

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական ջանքեր ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

ԱԳ նախարարներն ընդգծել են միջազգային կառույցների շրջանակում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը և սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում նախարար Այվազյանը նախարար Ջայշանկարին շնորհավորել է Հնդկաստանի՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այդ անդամակցությունը կծառայի ի շահ խաղաղության և անվտանգության համընդհանուր նպատակների առաջմղման:

Նախարարներ Այվազյանը և Ջայշանկարն անդրադարձել են միմյանց տարածաշրջաններում անվտանգության և խաղաղության հարցերի: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների՝ բոլորի շահերը հասցեագրող խաղաղ կարգավորման հրամայականը: Այդ առնչությամբ Արա Այվազյանը երախտագիտություն է հայտնել գործընկերոջը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում հայ ժողովրդին հայտնած համերաշխության համար:

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև COVID-19 համավարակի հաղթահարման և այդ գործընթացում միջազգային համագործակցության շուրջ՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարում առաջնահերթ պետք է լինի միասնականությունը։ Այս համատեքստում նախարար Այվազյանը բարձր է գնահատել նախորդ տարեսկզբին COVID-19 համավարակի ընթացքում Հնդկաստանի՝ Հայաստանին ցուցաբերած աջակցությունը։

Լրահոս
Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում
18:33
Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում
Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է
18:12
Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է
Քաղաքացին պետք է ունենա հարգանք պետության և ծառայության նկատմամբ. վարչապետ
17:54
Քաղաքացին պետք է ունենա հարգանք պետության և ծառայության նկատմամբ. վարչապետ
Քաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ. Գալյան
17:34
Քաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ. Գալյան
Հիմա մեզնից ի՞նչ են ուզում՝ ձե՞ռ են առնում. Արարատ Միրզոյան
17:18
Հիմա մեզնից ի՞նչ են ուզում՝ ձե՞ռ են առնում. Արարատ Միրզոյան
«Ռոնալդուն ֆիզիկական և տեխնիկական առումով բնական մեծ տաղանդ է». Անչելոտի
17:00
«Ռոնալդուն ֆիզիկական և տեխնիկական առումով բնական մեծ տաղանդ է». Անչելոտի
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
16:39
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Կոնֆլիկտը չի հաջողելու հարատև դարձնել, իսկ ՀՀ-ն լինելու է անկախ, սուվերեն պետություն. Սոնա Ղազարյան
16:10
Կոնֆլիկտը չի հաջողելու հարատև դարձնել, իսկ ՀՀ-ն լինելու է անկախ, սուվերեն պետություն. Սոնա Ղազարյան
Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության  տնօրենին
15:53
Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության տնօրենին
Թրամփը «ինքնաարտաքսվողներին» կտրամադրի թոշակ և ինքնաթիռի տոմս
15:31
Թրամփը «ինքնաարտաքսվողներին» կտրամադրի թոշակ և ինքնաթիռի տոմս
Վարդան Ղուկասյանը կողմ է Միութենական պետությանը
15:10
Վարդան Ղուկասյանը կողմ է Միութենական պետությանը
Երաշխավոր լինելու հարցը կախված է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններից. Պեսկով
14:49
Երաշխավոր լինելու հարցը կախված է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններից. Պեսկով
Ամբողջ Եվրամիությունը մեծապես սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Ֆայոն
14:31
Ամբողջ Եվրամիությունը մեծապես սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Ֆայոն
Վոլոդյա Գրիգորյանը՝ Փարաքարի ղեկավար
14:15
Վոլոդյա Գրիգորյանը՝ Փարաքարի ղեկավար
ՀՅԴ-ն միակն է, երիտթուրքերի հետ կոալիցիոն գործընկեր է եղել. Ռուբինյան
14:02
ՀՅԴ-ն միակն է, երիտթուրքերի հետ կոալիցիոն գործընկեր է եղել. Ռուբինյան