Լրահոս 24/7
16.04.2025

ՀՅԴ-ն միակն է, երիտթուրքերի հետ կոալիցիոն գործընկեր է եղել. Ռուբինյան

ՀՅԴ-ն միակն է, երիտթուրքերի հետ կոալիցիոն գործընկեր է եղել. Ռուբինյան

Հայաստանը երբ անկախանում էր, ՀՅԴ-ն դեմ է եղել անկախացմանը։ Սա փաստագրված է․ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մեջբերելով ՀՅԴ ներկայուցիչ Հրայր Մարուխյանի հայտարարությունները։ Նա նաև հիշեցրել է, որ ՀՅԴ-ն մյուս երկու ավանդական կուսակցությունների՝ Հնչակների ու Ռամկավարների հետ հանդես է եկել հայտարարությամբ՝ ժողովրդին կոչ անելով «հանգիստ մնալ, չխաթարել միութենական այլ հանրապետությունների հետ հարաբերությունները»․ «Էսքանից հետո եկել, պետություն, անկախություն եք պաշտպանում»,- ասել է նա։

Ռուբինյանը հիշեցրել է, որ 20-րդ դարասկզբին ՀՅԴ-ն կոալիցիա էր կազմակերպել երիտթուրքերի հետ. «ՀՅԴ-ն Հայաստանում այժմ գործող միակ ուժն է, որ կոալիցիոն գործընկերություն է ունեցել երիտթուրքերի հետ»։

Նա նաև ասել է. «Դուք կոալիցիայի մեջ եք եղել երիտթուրքերի հետ, դուք համագործակցել եք սուլթանի հետ, համագործալցել եք հնչակների, կոմունիստների, հանրապետականների հետ։ ՔՊ-ի հետ էլ, ինչ ասեմ, փորձել եք համագործակցել, բայց կեսից որոշեցիք՝ մենք ձեր ավանդական կոալիցիոն գործընկերների պես չենք, ու որոշեցիք գնալ ձեր ճանապարհով։ Բայց, հա, դուք բոլորի հետ կհամագործակցեք, դուք խնդիր չունեք դա անելու»։

Տեղից դիտարկմանը, թե քաղաքական ուժն որիշ ինչ կարող է անել, նա ասել է. «Հեչ, ոչ մի բան, քաղաքական ուժը պետք է բոլորի հետ համագործակցի, նույն հարցի շուրջ իրարից տարբերվող 10 դիրքորոշում հայտնի, պետք է երկիրը անկախանալու ժամանակ դեմ արտահայտվի, հետո բոլորին ասի՝ բոլորդ դավաճան ու սրիկաներ եք»։

Մինչ այդ ելույթ էին ունեցել ՀՅԴ-ական պատգամավորները, իսկ Արծվիկ Մինասյանն էլ դիմելով Ռուբեն Ռուբինյանին, ասել էր. «Լավ է 004 շրջաբերականը հիշեցնելուց առաջ ասեք՝ քանի շրջաբերական դուք ունեք։ Իսկ դրանից առաջ լավ կլինի ընդհանրապես ասեք՝ Քըլըչը ո՞նց է, ի՞նչ է ասում ձեզ, ձեր ականջին»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է