Քաղաքականություն

Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբության. Վազգեն Մանուկյան

2018 թ. առաջացավ մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք արդար պետություն կկառուցենք , որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն, ժողովրդի մի մեծ հատված մտածեց՝ դա այն է, ինչի համար մենք պայքարում էին․ ո՛չ։ Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ասում են մեզ խաբեցին, չէ իրենք մեզ չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև եթե կարդայիք այդ մարդիկ ինչ էին գրում և ասում, երբեք այդ ճանապարհով չէիք գնա։ Եվ ինչ ունենք, մենք հիմա՝ ողբերգություն։ Կորցրինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան, պետությունն անկախ չէ , մեր անվտանգությունն ապահովում է Ռուսասաստանը, այսինքն այդ իմաստով մենք դառնում ենք լրիվ կախյալ Ռուսաստանից։ Սրանք մտածում են, որ գնան Ռուսաստանում քծնեն Պուտինին և տակից էլ իրենց գործն անեն, դառնում է ընկերություն․ո՛չ, դա ընկերություն չէ»,- ասաց Մանուկյանը։

Ըստ Մանուկյանի՝ իշխանությունը փորձել է ազգայինը դուրս շպրտել մեր ժոողովրդի միջից․

«Կամաց դառնում է ոստիկանապետություն, փակում են թղթակիցների բերանը, ձերբակալում են ամենազնիվ, երկրին նվիրված մարդկանց։ Մենք ուժեղ ենք և կարող ենք այս վիճակից դուրս գալ, բայց դրա համար կա նախապայամն՝ այս վաչակազմը պետք է դուրս շպրտվի, դրանից հետո կսկսվեն այն իրական քայլերը որոնք պետք է կատարվեն»։

Մանուկյանը հանրահավաքի մասնակիցներին պայքարի համար երկու պլան առաջարկեց, նշելով․

«Նա հրաժարական տվողը չի, պետք է ջարդել նրա հնարանը, որ ունի․ դա ժողովրդի այն հատվածն է, որ չի գիտակցում, թե պետությունը ինչ ճանապարհով է գնում և սպասում է դժբախտությունը գա չոքի իր տան դիմաց։ Երկրորդ հենարանը՝ ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոնց երբեմն համոզում են, որ կատարում են իրենց պետական պարտականությունը»։

Ըստ Մանուկյանի՝ ուժային կառուցյները չեն գիտակցում, որ ծառայում են թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Մանուկյանը հավելեց, որ երրորդ ուժն այն պատգամավորներն են, որ հենարան են ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին։

«Հայաստանը պիտի եռա, պետք է լինեն ցույցեր, պարալիզացվի քաղաքը, լինեն գործադուլներ։ Դա պահանջում է աշխատանք և ժամանակ։ Բայց կա պլան Բ․ ցանակացած պահ, դա կլինի այսօր, մի շաբաթ հետո, 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապտասմբելով վերցնել իշխանությունը»,- ասաց Մանուկյանը:

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

2 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

2 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

2 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

2 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

3 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

5 hours ago