Ներկայումս նույնիսկ այն ընկերությունների շրջանում, որոնք իրենց շուկաների առաջատարներն են, կա խոշորացման միտում: Շուկայում դիրքերն ամրապնդելու համար մեծ ընկերությունները ձեռք են բերում դաշտում գործող միջին կորպորացիաներ կամ միաձուլվում են նմանատիպ այլ խոշոր ընկերության հետ։
Մինչ օրս պատմության մեջ ամենամեծ միացումը «America Online Inc.»- ի և «Time Warner»-ի գործարքն է, որը փորձագետները գնահատել են աստղաբաշխական 186 միլիարդ դոլար։ Այս միաձուլման նպատակը «America Online Inc.»- ի հաճախորդների բազայի միացումն էր «Time Warner» ընկերության տեղեկատվական-ժամանցային ռեսուրսներին: Այս գործարքը փոխշահավետ էր նաև նրանով, որ դրա կնքման պահին՝ 2000 թվականին տեղեկատվական ոլորտի ընկերություններն ակտիվորեն համացանցում առաջխաղացման ուղիներ էին փնտրում, իսկ պրովայդերներին անհրաժեշտ էր հետաքրքիր կոնտենտ` ավելի շատ հաճախորդներ ներգրավելու համար:
Պատմության մեջ ընկերությունների միավորման երկրորդ խոշոր դեպքը հեռահաղորդակցության ոլորտի հսկաներից «Vodafone AirTouch»-ի կողմից «Mannesmann» ընկերության ձեռքբերումն էր։ Երկար ժամանակ այս ընկերությունները մրցակիցներ էին։ «Vodafone»-ը առաջատար դիրքեր էր զբաղեցնում բրիտանական և ամերիկյան բջջային շուկաներում, իսկ «Mannesmann»-ին էր պատկանում եվրոպական խոշորագույն մի քանի օպերատորներ։ 1997 թվականից սկսված գործարքի գներն անընդհատ աճում էին և ի վերջո, սկզբնական 77 միլիարդ դոլարից հասնելով 185 մլրդ դոլարի «Vodafone»-ը գնում է իր մրցակցին ու ունենում 42 միլիոն բաժանորդ՝ աշխարհի տարբեր ծայրերում։
Նավթի և գազի արդյունաբերության բնագավառում խոշորագույն միացումը դարձավ «Exxon» և «Mobil» ընկերությունների միջև 80,3 մլրդ դոլար գնահատվող գործարքը։ Նոր ձևավորված «Exxon Mobil Corporation»-ի ընդհանուր կապիտալը գնահատվեց 272 մլրդ դոլար։ Նա դարձավ աշխարհում ավելի քան 40 նավթամշակող գործարանի սեփականատեր։
Ամենաքննարկվողներից էր նաև ժամանցի և զվարճանքի ոլորտից «Disney»-ի կողմից «Fox» ընկերության գնումը՝ 71,3 մլրդ դոլարով։ Այս գումարի դիմաց «Disney» ստուդիան ձեռք է բերել նաև «21st Century Fox»-ի հայտնի ֆիլմերի և մի շարք սիրված հեռուստասերիալների (այդ թվում ՝ «The Simpsons»-ի) հեղինակային իրավունքները: Բացի «Fox»-ի բաժնեմասերից, «Disney»-ը ձեռք է բերում նաև «Sky» հեռուստաալիքի 39% և «Hulu» սթրիմինգային ծառայության 30% մասնաբաժինը։ Նրան է փոխանցվում նաև «National Geographic» հեռուստաընկերությունը։
Ինտերնետ ընկերությունների ոլորտում խոշորագույն միաձուլումներից էր 2014 թվականին Մարկ Ցուկերբերգի հիմնադրած «Facebook»-ի կողմից «WhatsApp» մեսենջերի ձեռքբերումը։ Գործարքի արժեքը 19 միլիարդ դոլար էր։ «WhatsApp»-ը նոր տեմպերով ու ավելի հաջող շարունակեց աճել ` նոր մայր ընկերության աջակցությամբ։ Գործադիր տնօրեն Յան Կումը պահպանեց իր աթոռը, ինչպես նաև միացավ «Facebook»-ի տնօրենների խորհրդին:
Կարեն Կոլոսով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…