Մենք այսօր ներկայացնում ենք իրականությունը, այսօր հայրենիքի փրկության խնդիրն է դրված, մնացածը կախված է ժողովրդից, իրավիճակից, Ազատության հրապարակում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին», – ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ պետք է վերացնել երկրում առկա լարվածությունը։ «Ցանկացած քաղաքացի թող նստած վերլուծի՝ Ծառուկյանն ինչ ասել ա, իրականություն է եղել։ Երբևիցե քայլ չկատարեցին պատրաստվելու, նախապատրաստվելու, դիրքավորվելու, բանակցելու։ Պատերազմը սկսեց, ասում են՝ դե անակնկալ է մեր համար։ Չորս ամիս է՝ ասել եմ, եթե պատրաստվեին, ոչ պատերազմ կլիներ, ոչ այդքան զոհ կլիներ, ոչ էլ այդպիսի խայտառակ պարտություն։ Մարդկանց խաբելով, սուտ ասելով՝ ման են գալիս, վերջը ինչ է լինելու՝ չգիտեմ», – ասաց Գագիկ Ծառուկյանը։
«Այսօր ինձ մարդիկ մոտեցան, որոնք վարկեր ունեն, չեն կարողանում մարել և ունեցվածքները ձեռքներից տանում են։ Պետությունը պետք է ներում շնորհի այդ վարկերին, որոշ վարկեր էլ սառեցնի, քանի որ տնտեսական ճգնաժամ է։ Պետություն պահողը, տնտեսություն զարգացացնողը ժողվուրդն է, դրա համար ժողովրդին պետք է ձեռք մեկնեն։ Նրանք ի վիճակի չեն, պետք է վայրկյան առաջ հրաժարվեն։ Հակառակ դեպքում օր օրի ավելի է վատանալու վիճակը։»
ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Միքայել Միքայելյանը գրել է. Դաշնակցության և երիտթուրքերի համագործակցությունը պաշտոնական մակարդակի դրվեց…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին ԱՄՆ…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ամբիոնից հրապարակեց 2010-2012 թվականին նկարահանված մի տեսանյութ ԱՄՆ-ի՝…
Ջեյ Դի Վենսն հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը»՝ միաժամանակ հայտարարելով ԱՄՆ-Հնդկաստան…
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությանը. այս…