Քաղաքականություն
20.02.2021

Հանրահավաքը վճռորոշ չէր

Հանրահավաքը վճռորոշ չէր

Սերժ Սարգսյանը լիահույս էր, որ 2021 թվականի փետրվարի 20-ը կարող էր դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ ինչպես 1988 թվականի փետրվարի 20-ը, բայց արդեն այս պահին կարող ենք ասել, որ հանրահավաքը այնքան էլ վճռորոշ և հուժկու չէր։

Ժողովրդական լայն զանգվածները այդպես էլ չմիացան «Հայրենիքի փրկության շարժմանը» և կտրուկ գործողությունների չդիմեցին, թեև հանրահավաքի հենց սկզբից Արթուր Վանեցյանը  շեշտեց, որ ցուցարարների շարքերում են իր երեխաներն ու կինը, նույնիսկ անձամբ զանգահարել է բոլոր ծանոթ – բարեկամներին և խնդրել միանալ ակցիային։

Նկատենք, որ մեծ շուքով և համակիրներով շրջապատված Գագիկ Ծառուկյանն էլ  ժամանեց Ազատության հրապարակ և հարթակից hիշեցրեց, որ դեռ հունիսի 5-ին ասել էր՝ անդունդի եզրին ենք, այս իշխանությունները «չեն կարող մարդու մատից փուշ հանել», և իրենք մի վայրկյան շուտ պետք է հեռանան։

«Ինձ ճիշտ հասկացեք, սիրելի ժողովուրդ։ Ես ժողովրդի հետ շփվում եմ, լսում եմ, գիտակցում եմ, հասկանում եմ՝ ժողովուրդը կարիք ունի ուշադրության, կարիք ունի վերաբերմունքի, աջակցության։ Մարդու դրության մեջ մտնելու, մարդի ձեռք մեկնելու, հնարավորություն տալու, որ էտ մարդիկ կարողանան լիարժեք, հույսով չարչարվի և հեռվում լույս տեսնի։ Մի բան էլ ասեմ՝ ցուրտ ա, ժողովուրդ, շատ երկար կարող եմ խոսել»,- նշեց ժողովրդի բարեկամը։

Իսկ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ստիպված եղավ նորից հարթակից ընդգծել՝ եթե 100 հազար մարդ միանա իրենց, հայրենիքը կփրկեն։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեն կարող չեղարկել, բայց առաջիկայում կվարեն արժանապատիվ բանակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի հետ։ Մանուկյանը նաև, բաց տեքստով, կոչ արեց ժողովրդին դիմել «պլան բ»-ին և ապստամբել,սկսել հենց այսօրվանից, ինքնակազմակերպվել։ Միգուցե հենց այս կոչից ոգևորված մի քանի «հայրենասերներ» սկսեցին հայհոյել և քաշքշել իրար, սակայն ոստիկանների միջամտությամբ գործը չհասավ ծեծկռտուքի։

Իրավիճակից ելք գտավ Իշխան Սաղաթելյանը, որ հայտարարեց՝ այսօրվա հանրահավաքը պարզապես «խոր ապտակ էր» իշխանություններին, իրենք ապացուցեցին՝ շարժումը չի մարել, այսուհետ անհնազանդության ակցիաները շարունակական են լինելու և հենց երկուշաբթի օրվանից Պրահայի այգուց մեկնարկելու է իրենց անհնազանդության երթը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
2018-ից կենսաթոշակային հիմնադրամն ավելացրել ենք ավելի քան 500 մլն դոլարով. Փաշինյան
12:41
2018-ից կենսաթոշակային հիմնադրամն ավելացրել ենք ավելի քան 500 մլն դոլարով. Փաշինյան
Մենք ունենք գիտելիքի պակաս. Փաշինյան
12:21
Մենք ունենք գիտելիքի պակաս. Փաշինյան
Անկարան նախապատրաստում է Էրդողանի և Թրամփի շուտափույթ հանդիպումը. Ֆիդան
12:05
Անկարան նախապատրաստում է Էրդողանի և Թրամփի շուտափույթ հանդիպումը. Ֆիդան
Խելացի անասնագոմի ծրագիրը չի աշխատում. Նիկոլ Փաշինյան
11:39
Խելացի անասնագոմի ծրագիրը չի աշխատում. Նիկոլ Փաշինյան
ԱԺ նախկին պատգամավորից կբռնագանձվի 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ
11:17
ԱԺ նախկին պատգամավորից կբռնագանձվի 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ
Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհն արդեն կառուցվում է. Ալիև
10:58
Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհն արդեն կառուցվում է. Ալիև
Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
10:57
Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Հայաստանը Օմանում դեսպանատուն կբացի
10:54
Հայաստանը Օմանում դեսպանատուն կբացի
Fastex-ը՝ DDF 2025-ի բլոկչեյն գործընկեր
10:51
Fastex-ը՝ DDF 2025-ի բլոկչեյն գործընկեր
Եվրամիությունը «տրոհու՞մ է» թուրքական համերաշխությունը
10:47
Եվրամիությունը «տրոհու՞մ է» թուրքական համերաշխությունը
Կարատեիստ Դավիթ Մեժլումյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
20:01
Կարատեիստ Դավիթ Մեժլումյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա. Վարդանյան
19:38
Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա. Վարդանյան
Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմից, անպայման կգամ ՀՀ․ Յուրա Մովսիսյան
19:20
Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմից, անպայման կգամ ՀՀ․ Յուրա Մովսիսյան
ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնի
19:02
ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնի
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը նոր ղեկավար ունի
18:40
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը նոր ղեկավար ունի