Սերժ Սարգսյանը լիահույս էր, որ 2021 թվականի փետրվարի 20-ը կարող էր դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ ինչպես 1988 թվականի փետրվարի 20-ը, բայց արդեն այս պահին կարող ենք ասել, որ հանրահավաքը այնքան էլ վճռորոշ և հուժկու չէր։
Ժողովրդական լայն զանգվածները այդպես էլ չմիացան «Հայրենիքի փրկության շարժմանը» և կտրուկ գործողությունների չդիմեցին, թեև հանրահավաքի հենց սկզբից Արթուր Վանեցյանը շեշտեց, որ ցուցարարների շարքերում են իր երեխաներն ու կինը, նույնիսկ անձամբ զանգահարել է բոլոր ծանոթ – բարեկամներին և խնդրել միանալ ակցիային։
Նկատենք, որ մեծ շուքով և համակիրներով շրջապատված Գագիկ Ծառուկյանն էլ ժամանեց Ազատության հրապարակ և հարթակից hիշեցրեց, որ դեռ հունիսի 5-ին ասել էր՝ անդունդի եզրին ենք, այս իշխանությունները «չեն կարող մարդու մատից փուշ հանել», և իրենք մի վայրկյան շուտ պետք է հեռանան։
«Ինձ ճիշտ հասկացեք, սիրելի ժողովուրդ։ Ես ժողովրդի հետ շփվում եմ, լսում եմ, գիտակցում եմ, հասկանում եմ՝ ժողովուրդը կարիք ունի ուշադրության, կարիք ունի վերաբերմունքի, աջակցության։ Մարդու դրության մեջ մտնելու, մարդի ձեռք մեկնելու, հնարավորություն տալու, որ էտ մարդիկ կարողանան լիարժեք, հույսով չարչարվի և հեռվում լույս տեսնի։ Մի բան էլ ասեմ՝ ցուրտ ա, ժողովուրդ, շատ երկար կարող եմ խոսել»,- նշեց ժողովրդի բարեկամը։
Իսկ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ստիպված եղավ նորից հարթակից ընդգծել՝ եթե 100 հազար մարդ միանա իրենց, հայրենիքը կփրկեն։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեն կարող չեղարկել, բայց առաջիկայում կվարեն արժանապատիվ բանակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի հետ։ Մանուկյանը նաև, բաց տեքստով, կոչ արեց ժողովրդին դիմել «պլան բ»-ին և ապստամբել,սկսել հենց այսօրվանից, ինքնակազմակերպվել։ Միգուցե հենց այս կոչից ոգևորված մի քանի «հայրենասերներ» սկսեցին հայհոյել և քաշքշել իրար, սակայն ոստիկանների միջամտությամբ գործը չհասավ ծեծկռտուքի։
Իրավիճակից ելք գտավ Իշխան Սաղաթելյանը, որ հայտարարեց՝ այսօրվա հանրահավաքը պարզապես «խոր ապտակ էր» իշխանություններին, իրենք ապացուցեցին՝ շարժումը չի մարել, այսուհետ անհնազանդության ակցիաները շարունակական են լինելու և հենց երկուշաբթի օրվանից Պրահայի այգուց մեկնարկելու է իրենց անհնազանդության երթը։
Քրիստինե Հովսեփյան
Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի,…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն…
2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…
Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…