Քաղաքականություն

Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում՝ փետրվարի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են ԱՄԷ-ի և ՀՀ-ի հնարավոր համագործակցությունը և մտքեր փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև նախորդիվ կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց ընթացքին՝ ինչ զարգացումներ կան, ինչ ազդեցություն է ունեցել այդ զարգացումների վրա համավարակը:

Նախարարները խոսել են նաև IDEX-ի կազմակերպման կարևորության մասին՝ չնայած աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին: Ցուցահանդեսը յուրատեսակ հարթակ է, որը միտված է ազգային պաշտպանական արդյունաբերության զարգացման միջոցով ազգային տնտեսության հիմնասյուններին աջակցելուն:

Հակոբ Արշակյանը ՊՆ նախարարին հրավիրել է մասնակցելու ArmHi-Tech 2021 ցուցահանդեսին: ԱՄԷ ՊՆ նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցին և կդիտարկի ցուցահանդեսին մասնակցելու հնարավորությունը:

Հանդիպման ավարտին գործընկերները քննարկել են երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցություն ձևավորելու հնարավորությունները:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

3 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

3 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

3 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

3 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

4 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

4 hours ago