Հայաստան

Ոստիկանության բաժիններում քաղաքացիները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել

Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Սիսիանի բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ 56-ամյա մի տղամարդ Կապանի բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ և 120-ից ավելի փամփուշտ։

Սիսիանում բնակվող մի տղամարդ էլ Սիսիանի բաժին էր բերել առանց գործարանային համարի նռնականետ, որը, ըստ նրա, ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել նկուղում։ Արդյունավետ էր նաև Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Ջերմուկում բնակվող մի տղամարդ բաժնում հանձնել է ինքնաշեն թմբուկավոր հրացան ու 5,6 մմ տրամաչափի 30 փամփուշտ։

Առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգը, ինքնաձիգի փամփշտատուփը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու փամփուշտները ոստիկանության Նաիրիի բաժնում հանձնել է Զովունիում բնակվող մի տղամարդ՝ բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։

Նաիրիի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Եղվարդում բնակվող մի տղամարդ բաժին էր բերել գործարանային համարով հրացան ու ինքնաձիգի 50-ից ավելի փամփուշտ։ Դատարակ պահունակով «Մակարով» ատրճանակը ոստիկանության Կումայրիի բաժնում հանձնել է Գյումրիում բնակվող մի տղամարդ։ Բացատրական աշխատանքն իրականացրել են բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողները։

Մարտունիի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա մի տղամարդ հանձնել է գործարանային համարով «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, որը, ըստ նրա, պատկանել է հանգուցյալ հորը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…

12 minutes ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

31 minutes ago

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

48 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

1 hour ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

1 hour ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

2 hours ago