Քաղաքականություն

Վաղը լինելու եմ հրապարակում՝ հանուն կայունության ու հանգստության | Ռուբինյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գիտեմ, որ բոլորդ հոգնել եք ու հանգստություն ու կայունություն եք ուզում։ Ես էլ։ Գիտեմ, որ շատերդ տարբեր դժգոհություններ ունեք՝ այդ թվում ինձանից։ Ես էլ։

Բայց Գլխավոր շտաբի պետի՝ քաղաքականությանը խառնվելը հանգստություն ու կայունություն չի կարող բերել։

Նախագահի՝ քաղաքականություն մտած ԳՇ պետի պաշտոնից ազատմանը տարօրինակ կերպով առարկելը չի կարող հանգստություն ու կայունություն բերել։

Որևէ լեգիտիմություն չունեցող անձանց՝ ժողովրդին շրջանցելով իշխանություն ստանալ փորձելը չի կարող հանգստություն ու կայունություն բերել։

Ժողովրդավարության անկումը չի կարող հանգստություն ու կայունություն բերել։

Ձեզ փորձում են համոզել, որ Թավշյա հեղափոխությունը սխալ էր, որ ժողովրդավարությունը սխալ է, որ ժողովրդի ճակատագիրը պիտի որոշի ոչ թե ինքը՝ ժողովուրդը, այլ մի խումբ էլիտար մարդիկ, և այդ ժամանակ միայն կլինի կայունություն (չնայած հենց այդ մի խումբ մարդիկ են այդ անկայունության ստեղծողները)։

Բայց հեղափոխությունը սխալ չէր, ոչ էլ ժողովրդավարությունն է սխալ։ Ես, գուցե, սխալ եմ, իմ քաղաքական թիմը, գուցե, սխալ է, բայց ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը՝ երբեք։

Վաղը 18:30-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում՝ հանուն ժողովրդավարության, հանուն համերաշխության, հանուն կայունության, հանուն հանգստության ու հանուն հույսի, որը նրանք մեզնից չեն խլելու»։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

15 minutes ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

32 minutes ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

48 minutes ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

1 hour ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

1 hour ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

2 hours ago