

Հայաստանի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերի խնդիրը ղեկավարության ուշադրության կենտրոնում է: ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախ դա պայմանավորված է հանգստի սեզոնին դիմող քաղաքացիների թվի նկատելի ավելացմամբ: Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները հանգստի կազմակերպման հետ կապված փաստաթղթային հարցերը կարգավորելու գործընթացը թողնում են վերջին օրերին: Ամռան ամիսներին են դիմում անձնագրեր ստանալու կամ փոխելու համար:«Մենք հայտարարություններ ենք տարածում, որ քաղաքացիներն առավել վաղ ուշադրություն դարձնեն իրենց փաստաթղթերին: Պարբերաբար միջոցներ ենք ձեռնարկում, որ ծառայության մատուցման որակը բարձրանա և հերթեր չառաջանան: Գործընթացը բաժանվում է երկու հիմնական մասի իրավական և տեխնիկական: Նախորդ տարի ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական, ըստ որի՝ անձնագիր ստանալու կամ փոխանակելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու, անձնագրում վավերականության նշում կատարելու համար քաղաքացին կարողանա դիմել ցանկացած անձնագրային ծառայություն: Օրինակ, եթե բնակվում է Գյումրիում, բայց հաշվառված է Երևանում, ապա դա խոչընդոտ չէ, որ քաղաքացին կարողանա դիմել տվյալ վայրի անձնագրային ծառայություն»,-ասաց Մնացական Բիչախչյանը:
Ավելին՝ armenpress.am
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…