Քաղաքականություն

Կառավարության պարզաբանումը «ՄԻՊ-ի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի նիստում հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունների փաթեթի առնչությամբ ծավալված հանրային քննարկումները հաշվի առնելով՝ Կառավարությունը հայտնում է, որ նախագծերը մշակվել, շրջանառվել և կառավարության քննարկմանն են ներկայացվել 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Ավելին, դրանք ընդգրկված են եղել ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի և 2021 թվականի հունվարի 26-ի նիստերի օրակարգում և քննարկվել են շահագրգիռ բոլոր մարմինների ներգրավմամբ: Այս համատեքստում նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական որևէ գործընթացի հետ կապելու, ինչպես նաև որպես առանձին պաշտոնատար անձանց և/կամ ինստիտուտների և վերջիններիս գործունեության նկատմամբ Կառավարության վերաբերմունքի դրսևորում որակելու փորձերն ամբողջությամբ առարկայազուրկ են:

Օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը հաշվի առնելով՝ հարկ ենք համարում արձանագրել, որ՝

առաջարկված օրենքների վերանայումները կապ չունեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի չափերի հետ և ազդեցություն չունեն հետագա տարիների պետական բյուջեներով նախատեսվելիք ծախսային ծրագրերի չափերի վրա։

Թվով 9 նախագծերով կարգավորումների վերանայումն ինքնին չի հանգեցնում և չի կարող հանգեցնել նշյալ ոլորտներում բյուջետային ծախսերի նվազման և առավել ևս՝ նպատակ չի հետապնդում նույնիսկ անուղղակիորեն կանխորոշել հետագա տարիների ծախսերի չափերը։ Ճիշտ հակառակը, առաջարկվում է վերացնել այն կարգավորումները, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե կանխորոշում են հետագա տարիների բյուջետային հատկացումների չափերը և այդ նույն ժամանակ, ընդամենը, անհարկի իրավական մեկնաբանությունների տիրույթ տեղափոխել ակնհայտ համարժեք որոշումների կայացման գործընթացը։

Լիահույս ենք, որ օրենսդրության վերանայումների փաթեթի վերաբերյալ հանրային հարթակներում տեղ գտած մեկնաբանությունները հետևանք են ոչ բավարար տեղեկացվածության և/կամ բյուջետային հարաբերությունների կարգավորումների բնագավառում ոչ բավարար մասնագիտական կարողությունների, քանի որ կառավարության այսօրինակ համակարգային և երկարաժամկետ նպատակադրումներով փոփոխությունների նախաձեռնությունը կոնկրետ այժմեական և վստահաբար՝ կարճաժամկետ քաղաքական գործընթացների կամ անձերի հետ կապելու փորձերը դատապարտված են ձախողման, իսկ ներկայացված պարզաբանումը կփարատի տարածված թյուր մեկնաբանություններն ու սպառողների մտահոգությունները:

ՀՀ կառավարությունը ներկայացրել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

12 minutes ago

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

29 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

44 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

54 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

1 hour ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

2 hours ago