Քաղաքականություն

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է SIPRI-ի տվյալները ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին | fip.am

fip.am | Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարտի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ձեռք բերված ՍՈՒ-30 ինքնաթիռներին։

Աշոտյանը, մասնավորապես, վկայակոչելով Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի զեկույցը, մեղադրել էր Հայաստանի գործող իշխանություններին 2018-2020 թվականների ռազմական բյուջեների 76 տոկոսը «չկրակող ինքնաթիռների» վրա ծախսելու մեջ։

«Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ մարտի 15-ին հրապարակած զեկույցի Հայաստանի խեղկատակը չկրակող ինքնաթիռների համար վճարել է 190 մլն ԱՄՆ դոլար, այսինքն, ըստ նույն զեկույցի հեղինակների, 2018-ից մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկը Հայաստանի կողմից զենք-զինամթերքի վրա ծախսած գումարի (248 մլն $) 76%»:

Գրառումն Աշոտյանն ամփոփել էր՝ պնդելով, որ իշխանությունները ստել են՝ հայտարարելով, թե չորս ՍՈՒ-երի համար վճարել են մոտ 130 մլն դոլար։

Արմեն Աշոտյանի հրապարակումը տարածվել է նաև մի շարք լրատվական կայքերում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել՝ արդյո՞ք Աշոտյանի հրապարակած տվյալները համապատասխանում են իրականությանը։

Աշոտյանը մեջբերել է ոչ ճշգրիտ տվյալներ

Աշոտյանի հրապարակած լուսանկարում հրապարակված է Trend Indicator Value (TIV) կամ Միտման ցուցանիշի արժեքը։ Ինստիտուտի՝ հաշվարկի մեթոդոլոգիայի բացատրության բաժնում ներկայացված է այս ցուցանիշի հաշվարկի բացատրությունը։

Այսպես, TIV-ը զենքերի առևտրի հիմնական միտումները հասկանալու համար կազմված ընդհանուր արժեք է՝ հիմնված միավոր զինատեսակների արտադրության հայտնի արժեքների հաշվարկի վրա։ Ըստ ինստիտուտի՝ այս ցուցանիշը ոչ թե ռազմական ծախսերի և փոխանցումների արժեքի արտահայտման նպատակ ունի, այլ ռազմական ռեսուրսների շրջանառության ծավալների մասին տեղեկություն փոխանցելու։ «Դրանք լավագույնս օգտագործվում են՝ որպես որոշակի ժամանակահատվածում զենքի միջազգային փոխանցումների միտումները, մատակարարների և ստացողների համար համաշխարհային տոկոսները ․․․ հաշվարկելու հում տվյալներ»,- մասնավորապես, նշված է SIRPI-ի կայքի համապատասխան բաժնում։

ՍՈՒ-երի համար վճարվել է շուրջ 120 մլն դոլար

Իրականում, սակայն, նույն SIPRI-ն հրապարակում է նաև զենքերի առուվաճառքի կնքված պայմանագրերի վերաբերյալ հայտնի տվյալները՝ ըստ ներմուծող և արտահանող երկրների և, առկայության դեպքում, նաև ըստ պայմանագրի արժեքի։ Ինստիտուտի կայքում առկա տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանը շուրջ 120 մլն դոլար է վճարել 4 հատ ՍՈՒ-30 կործանիչ ինքնաթիռների համար։ Զենքերի առք ու վաճառքի մասին տեղեկություններ կարելի է ստանալ SIPRI-ի տվյալների բազայից։

Ճշգրիտ չէ նաև Աշոտյանի այն պնդումը, թե Հայաստանի՝ զենք-զինամթերքի վրա ծախսած գումարների 76 տոկոսն օգտագործվել է ՍՈՒ-30 կործանիչների ձեռքբերման համար, քանի որ, ինչպես նշվեց, TIV աղյուսակները վերջնական տվյալներ չեն և չեն կարող օգտագործվել պետությունների ռազմական ծախսերը չափելու համար։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Recent Posts

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:…

11 minutes ago

Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են

Հայաստանում փետրվարին միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 4.1%-ով։ Այս մասին…

26 minutes ago

Վարչապետին զեկուցվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ կրթության մինչև…

40 minutes ago

Կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ՀՀ ԱՆ

ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն…

52 minutes ago

Հաջիևն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:…

1 hour ago

Զեմֆիրան համերգ կտա Երեւանում

Հուլիսի 4-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա Զեմֆիրայի համերգը: Տեղեկությունն այդ մասին հրապարակված է Զեմֆիրայի պաշտոնական…

1 hour ago