Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայացած չի համարում եւ չի բացառում ընտրության արդյունքների բողոքարկումը:
Պատճառը հաշվիչ հանձնաժողովի անդամների ստորագրության թվի հետ կապված անհամաձայնությունն է,- գրում է «Հայկական ժամանակը»:
«Խնդիրն այն է, որ իրականում հաշվիչ հանձնաժողովի անդամներից միայն երկուսն են ստորագրել ընտրության արդյունքները, բայց հանձնաժողովի կողմից խորհրդի բոլոր անդամների ներկայությամբ հայտարարվել է երեք անդամի ստորագրության մասին»,- պատասխանելով մեր հարցմանը, թե հնարավո՞ր է նախարարությունը բողոքարկի Պոլիտեխնիկի ռեկտորի մրցույթի արդյունքները՝ նշեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:
Նա ավելացրեց, որ իրականում, ըստ փաստաթղթերի, որի պատճենները ստացել են նաեւ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, այդ թվում՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, այդ արձանագրությունը ստորագրվել է միայն երկու հոգու կողմից, այսինքն ՝ 5 հոգանոց հաշվիչ հանձնաժողովից միայն երկուսն են ստորագրել:
Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը չի բացառում մրցույթի արդյունքների բողոքարկումը: «Երբ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը հոգաբարձուների խորհրդից ստանա համապատասխան պաշտոնական գրությունը, ըստ այդմ, նախարարությունը կկայացնի իր որոշումը իրավական հարթության վրա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նիստը հատկապես թեժացավ, երբ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը հայտարարեց, որ վայր է դնում իր լիազորությունները՝ որպես հաշվիչ հանձնաժողովի նախագահ: Որպես պատճառ նա նշեց, որ չի կարող աչք փակել տեղի ունեցող այն գործընթացի վրա, երբ, ըստ կանոնակարգի, անվավեր ճանաչվելու ենթակա թերթիկները հոգաբարձուների խորհրդի անդամները համարում են վավեր: Ըստ նրա՝ կար երեք քվեաթերթիկ, որոնցում նշումները սահմանված կարգով չէին, մինչդեռ հանձնաժողովի անդամները միայն մեկ քվեաթերթիկ էին համարել անվավեր։ Հաշվիչ հանձնաժողովի անդամներից մեկը նույնպես հրաժարվեց հաշվիչ հանձնաժողովի անդամ լինելուց: Չնայած քննարկումներին՝ մյուս անդամները համարեցին, որ կանոնակարգի խախտում չկա, միայն մեկ քվեաթերթիկ է անվավեր եւ հաստատեցին քվեարկության արդյունքները՝ 17 կողմ, 5 դեմ ձայնով Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրելով պրոռեկտոր Գոռ Վարդանյանին։
Գոռ Վարդանյանը 2012-2014թթ. ՀՊՃՀ, այնուհետև 2014-2017թթ․ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ է եղել, 2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ ՀՀԿ ընտրական ցուցակով, դրա նախորդող տարիներին՝ 2011-2017թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նա նաեւ Արմեն Աշոտյանի սանիկն է:
Նշենք նաեւ, որ Պոլիտեխնիկի ռեկտորի մյուս 5 թեկնածուները, որոնց մի մասը դեռ մրցույթից առաջ հայտարարել էր ընտրապայքարից դուրս գալու մասին, մյուսները չէին անցել երկրորդ փուլ, համախմված դեմ էին արտահայտվում ընտրապայքարում մնացած միակ թեկնածու Գոռ Վարդանյանին: Մրցույթի որոշիչ այդ փուլից առաջ թեկնածուներից Պարգեւ Բալջյանը մյուս թեկնանուների ու բուհի եւս 30 աշխատակիցների անունից կոչ արեց հոգաբարձուների խորհրդի անդամներին առաջնորդվել ոչ թե նեղ անձնական կամ խմբակային շահերով, այլ վերջնականապես գերադասել պետական եւ հանրային շահը ու չվերարտադրել բուհի անփառունակ շարունակական կառավարումը:
Ավելի վաղ էլ ռեկտորի թեկնածուներից մի քանիսը նշում էին Գոռ Վարդանյանի հովանավորչությամբ կատարված անօրինականությունների, ռեկտորի թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանների մասին՝ նշելով, որ բուհի ղեկավար կազմի կողմից արդեն իսկ կա նախընտրելի թեկնածու՝ նկատի ունենալով հենց Գոռ Վարդանյանին:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. ««Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել…