Կրթություն

ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք կբերվի 905 848 հատ դասագիրք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման շրջանակում դասագրքերի ձեռքբերման ցանկը:

Ըստ այդմ՝ հաստատվել են տարրական դասարանների 38 անուն դասագիրք, վարժությունների և աշխատանքային տետրեր: Նախարարի հրամանով հաստատվել է նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 10 անուն դասագիրք, մասնավորապես՝ «Եզդիերեն այբբենարան» «Քրդերեն այբբենարան», «Եզդի գրականություն», «Եզդիերեն» և «Քրդերեն»:

Ընդհանուր առմամբ՝ ձեռք կբերվի 905 848 հատ դասագիրք, վարժությունների և աշխատանքային տետրեր, որոնց տարեկան գումարը կազմում է 919 170 109 ՀՀ դրամ:

Դասագրքերը տպագրելու են «Էդիթ Պրինտ», «ՄԱՆՄԱՐ», «Արևիկ հրատարակչություն», «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Աստղիկ գրատուն», «ՍՊԻԿԱ» հրատարակչությունները և «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը

Թիվ 1

Recent Posts

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 17:00-ի դրությամբ

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…

45 minutes ago

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն` աշխատող քաղաքացիներին

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…

1 hour ago

Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…

2 hours ago

ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ահռելի ծավալի է հասել․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…

4 hours ago

ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հայտարարություն են տարածել

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի…

4 hours ago

«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրիի տեղամասից․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. ««Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել…

4 hours ago