Բնապահպանություն

Կաշառքի մեղադրանքով անտառապահ է կալանավորվել. ոստիկանություն

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել են տվյալներ, որ «Դիլիջան» անտառպետության մի պահաբաժնում ապօրինի հատվել են կանգուն ծառեր: Ճշտվեց հատողի ինքնությունը` Դիլիջանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ:

Նման դեպքերում կարևորը ոչ թե հատող ձեռքն է, այլ հսկողի փակ աչքը: Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ անցած տարվա նոյեմբերից մինչև հունվար, նախնական պայմանավորվածությամբ, անտառահատը անտառապահին մի քանի անգամ տվել է կաշառք` ընդհանուր 30 հազար դրամ, յուրաքանչյուր մեկ խորանարդ մետրի համար 5000 դրամ, որպեսզի նրա կողմից պահպանվող պահաբաժնից հատի կանգուն ծառեր: Արդյունքում հատվել էր 15 կանգուն ծառ:

Դիլիջանցի 40-ամյա անտառապահը մարտի 11-ին հրավիրվել է ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ մարտի 12-ին նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է:

Թիվ 1

Recent Posts

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 17:00-ի դրությամբ

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…

47 minutes ago

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն` աշխատող քաղաքացիներին

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…

1 hour ago

Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…

2 hours ago

ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ահռելի ծավալի է հասել․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…

4 hours ago

ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հայտարարություն են տարածել

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի…

4 hours ago

«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրիի տեղամասից․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. ««Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել…

4 hours ago