Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Բոլատ ԻմանբաևըՆախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և հետագա հաջողություններ մաղթել՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու ջանքերը կներդնի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել խորացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հարցերին: Նշվել է, որ թեև երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց մի շարք ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ կան մասնավորապես գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արտադրության, ֆինանսաբանկային, ինչպես նաև հումանիտար ոլորտներում: Երկուստեք կարևորվել է նաև Ղազախստանի հայ համայնքի դերը, ինչպես նաև գործարար և մշակութային շփումների ակտիվացումը:

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին ընդգծել է, որ պատրաստ է անել առավելագույնը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ամրապնդելու համար: Նա նշել է, որ անգամ համավարակի և միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում է նկատվում, և վստահություն է հայտնել, որ այդ միտումները կշարունակվեն:

Թիվ 1

Recent Posts

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:…

14 minutes ago

Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են

Հայաստանում փետրվարին միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 4.1%-ով։ Այս մասին…

29 minutes ago

Վարչապետին զեկուցվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ կրթության մինչև…

43 minutes ago

Կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ՀՀ ԱՆ

ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն…

54 minutes ago

Հաջիևն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:…

1 hour ago

Զեմֆիրան համերգ կտա Երեւանում

Հուլիսի 4-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա Զեմֆիրայի համերգը: Տեղեկությունն այդ մասին հրապարակված է Զեմֆիրայի պաշտոնական…

1 hour ago